Աստղիկ Սաֆարյանը՝ Նարեկ Պետրոսյանի հետ զուգերգի, ֆոտոմոդելային կարիերայի և ապագա ծրագրերի մասին
ЛАЙФՕրերս երգչուհի Աստղիկ Սաֆարյանն ու ռեփեր Նարեկ Պետրոսյանն իրենց երկրպագուներին ներկայացրին տեսանյութ՝ ակնարկելով, որ այս պահին նրանք նոր համագործակցությամբ են զբաղված: Life.panorama.am-ը Աստղիկ Սաֆարյանից հետաքրքրվել է նոր դուետի մանրամասներով ու առաջիկա այլ ծրագրերով:
«Օրեր առաջ Նարեկ Պետրոսյանի հետ (ՄԵԾ ՀԱՅՔ) համատեղ նոր ստեղծագործություն ենք ձայնագրել, որն ըստ էության նոր համագործակցություն է` դուետ Նարեկի հետ։ Առհասարակ դուետներ շատ քիչ եմ անում, քանի որ միշտ զգուշորեն եմ վերաբերվել այս հարցին և դուետի գործընկերոջ ընտրությանը, բայց Նարեկի դեպքում այլ էր, քանի որ միշտ սիրել և գնահատել եմ այն որակյալ երաժշտությունը, որ ներկայացնում է Նարեկը։ Ինձ համար հաճելի էր աշխատել նրա հետ և առնչվել նրա բարձր պրոֆեսիոնալիզմի հետ։ Երգի վերնագիրը դեռ թողնենք գաղտնի, բայց մանրամասնելով տեղեկացնեմ, որ երգի երաժշտության և խոսքերի հեղինակը ինքս եմ գրել, իսկ Նարեկի հատվածի հեղինակը բնականաբար նա է։ Երգի երաժշտական պրոդյուսինգը ամբողջությամբ արվել է Նարեկի և «Play Back Production» -ի կողմից, իհարկե, համատեղ համաձայնեցնելով բոլոր երաժշտական գաղափարները,- նշեց նա ու ավելացրեց.
Շարունակությունն այստեղ:



