Օրվա բաղադրատոմս. Տորթ «M&M'S»
ЛАЙФԲաղադրամասեր՝
10 հատ ձու (օգտագործելու ենք միայն սպիտակուցը)
120 գրամ շաքարի փոշի
75 գրամ շաքարավազ
Աղ
1 թեյի գդալ կիտրոնաթթու
1 թեյի գդալ վանիլին
90 գրամ ալյուր
Սիրոպ
300 գրամ ելակ
100 գրամ շաքարավազ
70 մլ ջուր
Հիմնական կրեմը՝
225 մլ սերուցք
300 գրամ թթվասեր
1/4 բաժակ շաքարավազ
1.5 թեյի գդալ վանիլին
Զարդարելու կրեմ
100 գրամ կարագ
100 մլ խտացրած կաթ
M&M'S կոնֆետներ
Պատրաստման եղանակ՝
Սկսել սիրպից։
Թավայի մեջ լցնել ելակը, ավելացնել շաքարավազ, ջուր, եռացնել, վերցնել կրակից, հյութը քամել։

Խմոր՝
Ալյուրը միախառնել շաքարի փոշու հետ։
Սպիտակուցին ավելացնել մի պտղունց աղ ու խառնել։
Ավելացնել կիտրոնաթթուն, շաքարավազը, վանիլինը։
Միախառնել ալյուրի ու ձվի զանգվածները։
Թխել ջեռոցում։


Կրեմ՝
Սերուցքը, թթվասերը, շաքարավազը, վանիլինը միախառնել։
Հարել։
Խմորը 2 շերտի բաժանել։ Առաջին շերտի վրա լցնել սիրոպը, հետո կրեմը։
Դնել 2-րդ շերտը։
Պատրաստում ենք զարդարելու կրեմը։
Հալած կարագն ու խտացրած կաթը միախառնել ու կրեմը պատրաստել է։ Քսել 2-րդ շերտի վրա։
Կողքերից զարդարել կոնֆետներով իսկ մեջտղում լցնել գունավոր կոնֆետները։





