Կառավարությունում քննարկել են ՀԷՑ-ում իրականացվելիք աուդիտը
ПОЛИТИКАՎարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացվելիք աուդիտի, ինչպես նաեւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից էներգետիկ համակարգում սահմանված սակագների հիմնավորվածության եւ հնարավոր բարելավման մասին միջազգային խորհրդատվական ծառայություն մատուցող ընկերություններին ուղարկված հրավեր-առաջարկների արդյունքների վերաբերյալ:
ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ներկայացրել է ռուսական կողմի հետ համատեղ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում իրականացվելիք աուդիտի նախապատրաստական աշխատանքների ընթացքը: ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը տեղեկացրել է միջազգային խորհրդատվական ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացրած առաջարկների փաթեթի մասին՝ նշելով, որ դրանք արդեն ամփոփվել են եւ առաջիկա օրերին ուղարկվելու են ՀՀ կառավարության աշխատակազմ:



