Նոր Գյուղի հրթիռակածությունից կիսաքանդ են «Զվարթնոց» վարժարանի դասարանները
ОБЩЕСТВОԱհաբեկչական խմբավորումների կողմից հունիսի 2-ին Նոր Գյուղի հրթիռակոծության հետևանքով վնասվել են բնակարաններ ու աշխատավայրեր, հրկիզվել է արհեստանոցը, ուր զոհվել են 3 հայորդիներ, իսկ 4-րդը մահացել է վիրավորումից րոպեներ անց: Լուրջ վնաս է կրել Հայ կաթողիկե հայանքի Սուրբ երրորդություն եկեղեցին, իսկ «Զվարթոց» վարժաանի համարյա բոլոր դասարանները կիսաքանդ վիճակում են: Վկայակոչելով Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի էլեկտրոնային կայքը, գրում է «Արմենպրես»-ը:
«Գանձասար»-ի աշխատակից Հովիկ Շեհիրյանը տեղեկացրել է, որ լուրջ վնաս են կրել եկեղեցու «Աղաջանյան» սրահը, մայրապետների սենյակները, եկեղեցու բոլոր ապակիները կոտրվել են, երբ եկեղեցու շրջակայքում ընկել ու պայթել է հրթիռ: «Զվարթնոց» վարժարանի վրա ընկել են մեկից ավելի հրթիռներ: Հունիսի 3-ի առավոտյան Հայ Կաթողիկե համայնքի առաջնորդ Տեր Պետրոս արքեպիսկոպոս Միրիաթյանը Տեր Կոմիտաս քահանա Տատաղլյանի, մայրապետների ու համայնքի պատասխանտուների ընկերակցութամբ ներկայացել է դեպքի վայր` ստուգելու վնասները:
Հալեպում զոհված չորս հայորդիներին հունիսի 3-ին հանձնել են հողին:






