Ձիթապտղի յուղը կօգնի ազատվել ակնեից և դրա հետքերից
ЛАЙФLife.panorama.am-ը գրում է.
Ակնեն մաշկային վատթարագույն խնդիրներից է։ Սակայն խնդիրը բորբոքային պրոցեսի ավարտով չի սահմանափակվում, քանի որ դեռ երկար ժամանակ մաշկի վրա շարունակում է մնալ ակնեի հետքերը։ Շուկայում առկա են բազմաթիվ ապրանքներ, որոնք խոստանում են գունաբացել ակնեի հետքերը։ Սակայն ակնեի հետքերից ազատվելու համար առավել նախընտրելի է դիմել բնական միջոցներին, որոնցից շատ արդյունավետ լուծում կարող է լինել ձիթապտղի յուղը։
1. Ձիթապտղի յուղը հարուստ է կենսական վիտամիններով, որոնք արագացնում են ակնեի հետքերի բուժման պրոցեսը։
2. Այն հարուստ է հակաօքսիդանտներով, որոնք կանխում են տարբեր տեսակի վարակները։
3. Ձիթապտղի յուղը նաև հիանալի հակաբակտերիալ և հակաբորբոքային միջոց է, որն անհրաժեշտ է ակնեի և հետքերի բուժման համար։
Ձիթապտղի յուղով մաշկի խնամքը․
Ձիթապտղի յուղով մերսումներ․ Ձիթապտղի յուղը լցնել ձեռքին և մատներով մաշկը նրբորեն մերսել 4-5 րոպե։ Այնուհետ ավելորդ յուղը հեռացնել փափուկ կտորով։ Օրական 2 անգամ այս պրոցեսորան կատարելու դեպքում մաշկը կփափկի, մեռած բջիջները դուրս կգան և ակնեն կբուժվի շատ արագ։
Մաշկի շերտազատում․ Մաշկը շերտազատելու և մեռած բջիջները հեռացնելու համար անհրաժեշտ է 1 ճաշի գդալ սոդային ավելացնել 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ, լավ խառնել, քսել մաշկին, հատկապես պզուկների հատվածում, և նրբորեն կատարել շրջանաձև շարժումներ՝ 3-4 րոպե։ Մաշկը մաքրել կտրով։
Ձիթապտղի յուղով դիմակ․ 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղին ավելացնել կես թեյի գդալ կիտրոնի հյութ, խառնել և քսել մաշկին։ Պահել 10-15 րոպե, ապա լվացվել գոլ ջրով։ Այս դիմակը կարելի է կատարել օրը 2 անգամ՝ մինչ ակնեն ու հետքերը կանհետանան։



