Ереван, 04.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Հայկական շոու բիզնեսի ամենագեղեցիկ ու ցանկալի տղամարդիկ

ЛАЙФ

Խորեն Լևոնյան

Առաջին հորիզոնականում Խորեն Լևոնյանն է։ Կարելի է ասել, որ նրա դեպքում մեծ դեր է խաղացել ժառանգականության գործոնը։ Խորեն Լևոնյանի պապը հայտնի դերասան, Խորհրդային Միության տարիներին շատ կանանց համար երազանքների ասպետ հանդիսացող, ժողովրդական արտիստ Խորեն Աբրահամյանն է։ Չնայած համեմատաբար երիտասարդ տարիքին` Լևոն Խորենյանը հասցրել է աչքի ընկնել թատրոնում և կինոյում խաղացած դերերի, ինչպես նաև հաղորդավարի հաջող գործունեության շնորհիվ։ Խաղացել է «Որսի կանոններ։ Գրոհ», «Խաղից դուրս», «Մի վախեցիր» սերիալներում և «Մեր սրտի տնակը», «Գարեգին Նժդեհ», «Հինգ հարսնացու», «Սպանված աղավնին», «Ոչինչ չի մնա» ֆիլմերում։

Սոս Ջանիբեկյան

Մեր վարկանիշի երկրորդ հորիզոնականում դերասան Սոս Ջանիբեկյանն է։ Նրա դեպքում նույնպես կարելի է վստահաբար ասել, որ սխալ է այն կարծիքը, թե տաղանդավոր ծնողների երեխաների դեպքում բնությունը հանգստանում է։ Ականավոր հայ դերասան Կարեն Ջանիբեկյանի որդին խաղացել է մի շարք ֆիլմերում, որոնցից են «Սկոտչ & վիսկի», «Ուրիշի փոխարեն», «Կիսալուսնի ծովածոցը», «Քայլ ձիով», «Փեսացուն կրկեսից», «Խճճված զուգահեռներ», ինչպես նաև «Բախտաբեր», «Հրձիգը 2», «Շախմատիստի սինդրոմ», «Եղբայրներ», «Վերադարձ», «Կյանքի գինը» ֆիլմերը։

Սարգիս Գրիգորյան

Սարգիսն իր դերասանական կարիերան սկսել է խամաճիկների թատրոնից, ավելի ուշ նա տիկնիկների փոխարեն սկսել է «խաղալ» հարյուրավոր երկրպագուհիների սրտերի հետ։ «Որոգայթ» հեռուստանովելից սկսած` նա կարողացել է ցանկալի տղամարդու կերպար ստեղծել և իր ամպլուային հավատարիմ մնացել նաև «Անծանոթը», «Կիսալուսին», «Ժառանգները» սերիալներում։ Այժմ նա նույն առաքելություն է իրականացնում «Բախտաբեր» հեռուստանովելում։

Միհրան Ծառուկյան

Բացի այն, որ Միհրանը Հայաստանի ամենահայտնի օլիգարխներից մեկի ազգանունն ունի, նա նաև մասնակցել է «Հայ սուպերսթար» մրցույթին և հասել եզրափակիչ փուլ, նկարահանվել է տեսահոլովակներում գեղեցիկ և սեքսուալ երգչուհիներ Վարդայի և Լիլիթ Հովհաննիսյանի հետ, մեներգչի հաջող կարիերա է ստեղծել` կատարելով  հիթեր, որոնք միլիոնավոր դիտումներ են ունեցել Youtube–ում։ «Հայկական երաժշտական հեռուստաալիքի» վարկածով` նա «2014թ.–ի լավագույն երգիչ» է ճանաչվել։

Միշո

Միշոյի շնորհիվ է, որ հայ երիտասարդության շրջանում չափազանց հայտնի դարձավ երաժշտական ուղղություններից մեկը` ռեփը։ Հանդես գալով «Հայ տղեք» խմբի կազմում` նա դարձավ հազարավոր հայ աղջիկների բաղձանքի առարկան։ Սակայն Միշոն անցած տարվա հունիսին կոտրեց նրանց սրտերը և ամուսնացավ։ Այսօր նա ոչ միայն պոետ է, այլ նաև հաջողությամբ նկարահանվում է կինոյում, ելույթ ունենում ակումբներում, դուետով հանդես գալիս լավագույն հայ երգիչների և երգչուհիների հետ։

Էրիկ

Երիտասարդ, բայց շատ հայտնի երգիչ Էրիկը «Նոր ալիք» մրցույթի «Հանդիսատեսի համակրանքը» անվանակարգի հաղթողն է։ 2012թ.–ին արժանացել է Ազգային երաժշտական մրցանակի «Տարվա լավագույն երգիչ» անվանակարգում։ Էրիկն արդեն ձայնագրել է երկու ձայնասկավառակ և կանգ առնելու մտադրություն չունի։

Նարեկ Բավեյան

Կապուտաչյա երգիչը «Սիրո կամուրջ» մյուզիքլի աստղն է։ Բավեյանը երգում է ոչ միայն հայերեն, այլ նաև` ռուսերեն։ Նրա հայտնի հիթերից են «Առանց քեզ», «Ես սիրում եմ քեզ», «Չփոխվես», «Մեր մեծերը» երգերը։

Արամե

Հայկական էստրադայի ամենառոմանտիկ և բարձրահասակ երգչի երգացանկում ներառված ստեղծագործությունները ոչ միայն սիրո մասին են, այլ նաև` հայրենասիրության և Երևանի մասին։ Հուլիսի 18-ից 28–ն Արամեն հյուրախաղերով մեկնել է Արցախ և Հայաստանի մարզեր։

Անդրե

Անդրեն առաջինն էր, որ Հայաստանը ներկայացրեց «Եվրատեսիլ» երգի մրցույթում և զբաղեցրեց 8–րդ տեղը։ Նա արդեն 20 տարի է` զբաղվում է բեմական գործունեությամբ և 13 անգամ արժանացել է «Լավագույն երգիչ» կոչմանը, թողարկել է վեց ձայնասկավառակ, պատվով ներկայացրել Հայաստանը տարբեր միջազգային մրցույթներում։ Անցած տարի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանրապետության Անկախության օրվա առթիվ Անդրեին Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում շնորհեց։

Արման Մարգարյան

Հայաստանի հանրային հեռուստաընկերության գեղեցկադեմ հաղորդավար, մյուզիքլների դերասան և TV PARKING նախագծի ղեկավար Արման Մարգարյանն իր ընտանիքի դերասանական ավանդույթների արժանի հետևորդն է։

Մարգարյանը հայտնի է հայկական շոու բիզնեսի ամենագեղեցիկ ներկայացուցիչների հետ ունեցած սիրավեպերով։ Նա խոստովանում է, որ մութ տարիներին երկաթ է հավաքել ու վաճառել՝ նախապես դրանք փաթաթելով քարի վրա, որ ավելի ծանր լինի, թալանել է այն մանկապարտեզը, ուր հաճախել է, և գունավոր մատիտներ է գողացել այնտեղից։ 

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»