Հունաստանի նախագահը որոշել է չմասնակցել Բաքվում Եվրոպական խաղերի բացմանը
ОБЩЕСТВОԲաքվի դիվանագիտական աղբյուրներից ստացված տեղեկությունների հիման վրա ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին հետ են պահել Բաքվում Եվրոպական խաղերի բացման արարողությանը մասնակցելուց:
Ըստ գործակալության տվյալների` դրա համար պատճառ է դարձել Ադրբեջանում Հունաստանի դեսպանի ներկայացրած ապատեղեկատվությունը, որը վերջինս հաղորդել է Հունաստանի ԱԳՆ-ին:
Մայիսի 21-ին Հունաստանի ԱԳՆ ուղարկած տեղեկատվության մեջ դեսպանն ընդգծել է, որ Եվրոպական խաղերի բացման արարողությանը ոչ մի երկրի ղեկավար չի մասնակցելու: Դեսպանն այդ տեղեկությունը հիմնավորել էր ԵՄ-ի՝ Բաքվի գրասենյակ ստացված տեղեկությամբ առ այն, որ համաշխարհային առաջնորդները որոշել են «բոյկոտել» Եվրոպական խաղերը:
Այս տեղեկություններից հետո Հունաստանի կառավարությունը որոշել է, որ երկիրը կներկայացվի սպորտի փոխնախարար Ստավրոս Կոնտոնիսի մակարդակով:



