«Ծնողներս ինձ վստահեցին նրա անվան ընտրությունը` Անուշ». Անդրեի հուզիչ շնորհավորանքը
ФОТО
Tert.am Youth-ը շարունակում է հետևել հայ հայտնիների ակտիվությանը սոցցանցերում, որտեղ նրանք պարբերաբար նոր գրառումներ են կատարում և լուսանկարներ հրապարակում։ Երգիչ Անդրեն Facebook-ի իր էջում շնորհավորել է քրոջ տարեդարձը։
«6 տարեկան էի, երբ նա ծնվեց: Մանկապարտեզում անկյուն էի կանգնած, երբ ներս մտավ դաստիարակս և ասեց."Քույր ես ունեցել. իր շնորհիվ ազատված ես պատժից:
Ծնողներս ինձ վստահեցին նրա անվան ընտրությունը` ԱՆՈՒՇ!
Առաջին երիտասարդ, փխրուն, բայց անկոտրուն ու հաջողակ աղջիկ պրոդուսերն էր Հայաստանում։ Համերգների կազմակերպիչները անվանում էին նրան «Железная Леди» ։ Մինչ այսօր Նա ինձ ազատում է տարբեր անկյուններից։
Ի՛մ գանձ, ի՛մ արև, ի՛մ Անուշ Քույր, բարով ես ծնվել՛! Շնորհավո~ր. եղիր միշտ արևի պես ջերմ,լուսնի պես խորհրդավոր, երկրագնդի պես ամուր ու տիեզերքի չափ անսահման։ Աստված թող միշտ Քեզ Պահապան լինի»,-գրել է երգիչը և հրապարակել քրոջ հետ լուսանկար։




















































