Ереван, 21.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ո՞րն է Հայաստանի պահանջը Թուրքիայից և Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներից

АНАЛИТИКА

Գերմանիայի Բունդեսթագը հունիսի 2-ին գրեթե միաձայն ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Այդ որոշումը սպասելի էր, քանի որ Թուրքիայի և Գերմանիայի միջև սրվել են հարաբերությունները բազում աշխարհաքաղաքական հարցերի վերաբերյալ: Անկախ ամեն ինչից, անշուշտ, այդ որոշումը ողջունելի է: Ողջունելի է հատկապես այն առումով, որ բանաձևում Գերմանիան ընդունում է Հայոց ցեղասպանության իրականացման հարցում իր պատմական մեղսակցությունը, քանի որ կայսերական Գերմանիան այն ժամանակ Օսմանյան Թուրքիայի դաշնակիցն էր:

Բայց կարիք չկա միաժամանակ չափազանց շատ ոգևորվել` առանց կարդալու, թե ինչ է գրված այդ բանաձևում: Իսկ բանաձևում Հայոց ցեղասպանությունը ճանաչել-դատապարտելուց հետո մասնավորապես նշվում է, որ «պետք է տարբերել ոճրագործների կողմից գործված մեղքը և այսօր ապրող մարդկանց կրած պատասխանատվությունը»: Այսինքն՝ ասվում է, որ ժամանակակից Թուրքիան չի կարող հատուցել Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանության համար: Նշվում է, որ Գերմանիան մտադիր է նպաստել հայ-թուրքական երկխոսությանն ու հաշտեցմանը, հիշատակվում են Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, որոնք, ըստ գերմանական խորհրդարանի, պետք է վավերացվեն Թուրքիայի և Հայաստանի կողմից:

Մի խոսքով` Գերմանիան կրկնել է բոլոր այն բանաձևերը, որոնք ընդունվել են իրենից առաջ: Եվրախորհրդարանի բանաձևերում նույնպես շեշտվում է, որ ժամանակակից Թուրքիան պարտավոր չէ հատուցել Օսմանյան կայսրության մեղքերի համար, պարզապես պետք է առերեսվի իր պատմությանը, ճանաչի անցյալի հանցագործությունները և Հայաստանի հետ հաստատի դիվանագիտական հարաբերություններ: Եթե կենցաղային բառապաշար օգտագործենք, ապա, կոպիտ ասած, ընդամենն ասվում է հետևյալը. «այո՛, եղել է Հայոց ցեղասպանություն, դե, հիմա, բան է, եղել է, ընդունեք փաստը, բարիշե՛ք՝ անցնի, գնա»: Այլ կերպ ասած` որևէ խոսք չկա Թուրքիայի կողմից հայերին հասցված հսկայական անդառնալի վնասները փոխհատուցելու մասին:

Իսկ Թուրքիան ամենից առաջ սարսափում է հենց այդ պահանջից: Հիմա տրամաբանական հարց է առաջանում: Ո՞րն է Հայոց ցեղասպանության հարցում Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը: Ցեղասպանությունը ճանաչած երկրներն ու կառույցներն ասում են, որ այո՛, հայերին ցեղասպանել են, բայց դա չի նշանակում, որ այսօրվա Թուրքիան դրա համար պետք է փոխհատուցի, քանի որ «պետք է տարբերել ոճրագործների կողմից գործված մեղքը և այսօր ապրող մարդկանց կրած պատասխանատվությունը»: Հիմա, երբ մենք շնորհակալություն և գոհունակություն ենք հայտնում այդ բանաձևի ընդունման կապակցությամբ, ուրեմն համամի՞տ ենք և որևէ փոխհատուցման պահանջ չունե՞նք Թուրքիայից:

Ենթադրենք` Թուրքիան մի օր շատ անսպասելիորեն կարող է հայտարարել, որ Օսմանյան կայսրությունը, այո՛, ցեղասպանել է միլիոնավոր հայերի, և մենք` թուրքերս, ցավում ենք դրա համար և հայցում հայերի ներողամտությունը, ապա շեշտի, որ ինչպես աշխարհն է պնդում, այսօրվա Թուրքիան պարտավոր չէ փոխհատուցել ցեղասպանության համար, եկեք ուղղակի բացենք մեր միջպետական սահմանները ու վերջ: Ինչպե՞ս է Հայաստանը դրան պատասխանելու: Մինչ օրս հայկական դիվանագիտությունը պաշտոնապես հայտարարել է, որ Թուրքիան պետք է առերեսվի իր պատմությանը և ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որ Հայաստանը և Թուրքիան պետք է դիվանագիտական հարաբերություններ հաստատեն` առանց նախապայմանների:

Դա է Հայաստանի պաշտոնական տեսակետը: Ստացվում է, որ Հայաստանը նույնպես Հայոց ցեղասպանության վնասների փոխհատուցման պահանջ չի ներկայացնում: Բայց արդյո՞ք դա հայ ժողովրդի տեսակետն է: Իհարկե, ո՛չ: Հայ ժողովուրդը ակնկալում է, որ եթե Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը, ապա պետք է Արևմտյան Հայաստանի հողերի մի մասը վերադարձնի կամ ծայրահեղ դեպքում նյութական և գույքային փոխհատուցում տրամադրի: Հարկ է նշել, որ հողերի վերադարձի հարցում կա ոչ միայն քաղաքական անիրատեսություն, այլև իրավական:

Բանն այն է, որ Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայի ազգությամբ հայ քաղաքացիների ցեղասպանություն է, այլ ոչ թե միջազգայնորեն ճանաչված Հայաստան պետության տարածքի զավթում և այդ տարածքում հայերի ցեղասպանություն: Այդ ժամանակ Հայաստան պետություն գոյություն չուներ, դա Օսմանյան Թուրքիան էր: Իրավաբանորեն ստացվում է, որ եթե Թուրքիան պետք է ինչ-որ փոխհատուցում տրամադրի, ապա պետք է տրամադրի ոչ թե Հայաստան պետությանը, այլ սեփական հայ քաղաքացիների ժառանգներին:

Իհարկե, շատերը կարող են պնդել, որ այդպես չէ: Չէ՞ որ թուրքերը գրավել են մեր հայրենիքը: Այո՛, բայց Հայաստանն իր պետականությունը կորցրել է շատ ավելի վաղ, քան Հայոց ցեղասպանությունը, այդ ժամանակվա միջազգային իրավունքով Հայաստան գոյություն չուներ: Հետևաբար, այստեղ կա շատ լուրջ իրավական խնդիր, որը իրավագետների և ցեղասպանագետների կողմից դեռ լուծված չէ: Բայց պետք է արձանագրենք, որ աշխարհն այդպես է ընկալում Հայոց ցեղասպանության խնդիրը, իսկ Հայաստանը պաշտոնապես դրան չի հակադարձում:

Գաղտնիք չէ, որ անկախ իրավագիտությունից` տարածքային խնդիրները լուծվում են միայն պատերազմների արդյունքներով: Բայց այն, որ Թուրքիան պարտավոր է գոնե նյութական և գույքային փոխհատուցում տրամադրել Հայոց ցեղասպանության համար, պարզապես անհրաժեշտ է հստակ արձանագրել: Մենք պետք է հստակ դիրքորոշում ունենանք, որպեսզի Թուրքիան իր հերթին հասկանա, թե ինչ է հետևելու իր կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

Գերմանիան հրեական Հոլոքոստի համար մինչ օրս նյութական փոխհատուցում է տրամադրում ցեղասպանության ժառանգներին և դեռ երկար տարիներ պետք է փոխհատուցի: Տարբեր հաշվարկներով` Գերմանիան հրեաներին փոխհատուցել է շուրջ 60 միլիարդ դոլար: Իսրայելի ողջ համախառն ներքին արդյունքը կազմում է շուրջ 300 միլիարդ դոլար: Համեմատության համար նշենք, որ Հայաստանի ամբողջ համախառն ներքին արդյունքը կազմում է սոսկ 10 միլիարդ դոլար, իսկ պետական բյուջեն` մոտ 2 ու կես միլիարդ դոլար: Կես դարից ավելի է, ինչ Գերմանիան շարունակ տարբեր ֆոնդերի և ծրագրերի միջոցով հրեաներին փոխանցում է այդ գումարները:

Ինչու ոչ, հենց այդ գումարների հաշվին է նաև Իսրայելը ոտքի կանգնել: Մյուս կողմից՝ հետաքրքիր է, թե ինչ է հասկանում Գերմանիան` ասելով, որ մեղսակից է եղել Հայոց ցեղասպանությունը: Սովորաբար հանցագործության իրականացման հետ կապ ունեցող մարդիկ նույնպես դատապարտվում են և պատասխանատվություն կրում: Գերմանիայի պատասխանատվությունը որտե՞ղ է երևալու: Եթե որևէ նյութական տեսքով դա չի արտահայտվելու, օրինակ, Հայաստանին որևէ ֆինանսական ու քաղաքական աջակցության տեսքով, ապա ո՞ւմ է պետք մեղքի այդ գիտակցումը:

Եզրափակելով` արձանագրենք, որ Հայաստանը և մեզնից յուրաքանչյուրը դեռևս հստակ չենք պատկերացնում, թե ինչ ենք ցանկանում Թուրքիայից, ինչ պահանջներ ունենք և ինչպես պետք է հարցը կարգավորվի` անկախ նրանից` Թուրքիան ճանաչո՞ւմ է Հայոց ցեղասպանությունը, թե՞ ոչ: Ինչպես 20-րդ դարի սկզբին, այնպես էլ հիմա կարեկցանք ենք ակնկալում աշխարհից: Իսկ աշխարհն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, մեր փոխարեն իր հայեցողությամբ է ձևակերպում մեր խնդիրները: Եթե ուրախանում ենք այդ բանաձևերի ընդունմամբ, ուրեմն հրաժարվում ենք Թուրքիային որևէ պահանջ ներկայացնելուց: Հակառակ դեպքում ինքներս պետք է ձևակերպենք մեր ռացիոնալ պահանջները: Համենայն դեպս, անընդունելի է, որ ավելի քան մեկ դար անց դեռ չգիտենք, թե ինչ ենք ուզում և ինչպես ենք հասնելու մեր ուզածին:

Տիգրան Խաչատրյան

Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank