Հայաստան Հռոմի պապի այցելության առիթով նամականիշ կթողարկվի
ОБЩЕСТВОՀայաստան Հռոմի պապի պատմական այցելության առիթով կթողարկվեն նամականիշեր: Այս մասին տեղեկացրեց ՀՀ տրանսպորտի ու կապի նախարարի տեղակալ Գագիկ Թադևոսյանը: Նրա խոսքով` արդեն մշակվել ու ներկայացվել են նամականիշներ թողարկելու ՀՀ արդարադատության, տրանսպորտի ու կապի նախարարությունների հրամանագրերը, կա նաև Հայ Առաքե լական եկեղեցու առաջնորդի` կաթողիկոսի հավանությունը:«Նամականիշների թողարկումներ արդեն արվել են Ռիո Դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերի, Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության կապակցությամբ և այսպես շարունակ: Հայաստանի Հանրապետության 25-ամյակի առիթով, կարծում եմ, կլինի նամականիշի, գեղաթերթիկի ու ծրարի մարում: Նկարիչներն արդեն աշխատում են»,-տեղեկացրեց փոխանախարարը:
Նրա խոսքով` Տրանսպորտի և կապի նախարարությունում նախարարին կից գործում է Նամականիշների գեղարվեստական խորհուրդ, որում ընդգրկված հանրաճանաչ մտավորականներն էլ հաստատում են յուրաքանչյուր տարի թողարկվող նամականիշների, գեղաթերթիկով նամականիշների, բացիկների, ծրարների ցանկը: «Նրանք մեծ ուշադրություն են դարձնում դիզայնին, բովանդակությանը, որպեսզի դրանք արժանի լինեն Հայոց պատմությանը, Հայաստանը ներկայացնեն մշակութային, պատմական, գիտական, սպորտի ու բոլոր ոլորտներում»,-հավելեց պաշտոնյան:
Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցելությունը Հայաստան նախատեսվում է հունիսի 24-26-ին:



