ՀՀ ոստիկանապետը պարգևատրել է ՌԴ ՆԳՆ Վոլգոգրադի կառավարման ակադեմիայի պետին
ОБЩЕСТВОՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հունիսի 2-ին ընդունել է ՌԴ ՆԳՆ դաշնային պետական բարձրագույն մասնագիտական կրթության Վոլգոգրադի կառավարման ակադեմիայի կրթական հաստատության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վլադիմիր Տրետյակովին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մասնագիտական կրթության և ոստիկանական կադրերի վերապատրաստման ոլորտում համագործակցության խորացման, փորձի փոխանակման, ուսումնական ժամանակակից մեթոդների կիրառման և այլ հարցեր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, կողմերն ընդգծել են, որ արդեն ավանդական փոխգործակցությունը երկուստեք կարևոր է Հայաստանի Հանրապետության և ՌԴ իրավապահ համակարգերը երիտասարդ ու պրոֆեսիոնալ հերթափոխով ապահովելու համար, և կարվի ամեն ինչ՝ այդ կարևորագույն խնդիրը լիարժեք լուծելու ուղղությամբ:
ՀՀ ոստիկանության մարմինների համար կադրերի պատրաստման, ինչպես և կրթահամալիրի հետ համագործակցության զարգացման գործում ներդրում ունենալու համար Վլադիմիր Գասպարյանը Վլադիմիր Տրետյակովին պարգևատրել է «Օրենքի պատվար» մեդալով:



