Գեղարքունիքի մարզում մայիս ամսին ծնվածների մեջ գերակշռել են աղջիկ երեխաները
ОБЩЕСТВОԳեղարքունիքի մարզի ծննդատներում 2016 թվականի մայիս ամսին ծնվել է 146 երեխա, որոնց մեջ աղջիկների թիվը 4-ով գերազանցել է տղա երեխաներին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահոթւյան եւ սոցիալական ապահովության վարչությունից, Գավառի ԲԿ-ում ծնվել է 10 տղա եւ 14 ա ղջիկ, Մարտունու ծննդատանը՝ 24 տղա եւ 21 աղջիկ, Սեւանի ԲԿ-ում՝ 15 տղա եւ 17 աղջիկ, Վարդենիսի հիվանդանոցում՝ 18 տղա եւ 17 աղջիկ, Ճամբարակի առողջության կենտրոնում՝ 4 տղա եւ 6 աղջիկ:
«Աղջիկ երեխաների թվի ավելացում, փաստորեն, նկատվել է Գավառի եւ Սեւանի բժշկական կենտրոններում եւ Ճամբարակի առողջապահության կենտրոնում: Սովորաբար, վերջին տարիների վիճակագրությամբ, մարզում ամեն ամիս, սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումներով, գերակշռում էին նորածին տղա երեխաները:
Այս տարվա ընթացքում արդեն երկրորդ անգամ աղջիկ նորածինների թիվն է ավել ստացվում, ինչը փաստում է, որ մեզանում իրականացվող հսկողական ու քարոզչական աշխատանքները տալիս են դրական արդյունք»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Անուշ Պողոսյանը:
Խոսրով Խլղաթյան



