Ինչպե՞ս հասկանալ, որ նա քեզ սիրում է. խորհուրդներ հոգեբանից
ЛАЙФՁեզ ենք ներկայացնում մի քանի փաստեր, որոնք կօգնեն հասկանալ դիմացինի մտադրությունները, սրանք առանձնացրել է հոգեբան Սյուզան Ուիթբորնը.
1. Երբ նա ցանկանում ժամանակը Ձեզ հետ անցկացնել
Բոլորն են զբաղված են ու ազատ ժամանակ գրեթե չեն ունենում, իսկ եթե մարդը պատրաստ է ունեցած ազատ ժամերը կիսել Ձեզ հետ, սա արդեն սիրո նշան է:
2. Հարցնի` ինչպե՞ս է անցել օրդ
Գուցե մանրուք է, բայց մեծ զգացմունքները հիմնված են հենց մանրուքների վրա: Այս հարցը նշանակում է, որ կարևոր եք իր համար:
3. Նա վստահում է Ձեզ
Հարաբերություններն առանց վստահության ոչինչ են. սա ևս սիրո երաշխիքներից մեկն է:
4. Նայում է Ձեզ
Մարդու աչքերն ավելի խոսուն են, քան բառերը: Կարևոր չէ, որ անընդհատ Ձեզ նայի, մեկ հայացքն էլ բավական է հասկանալու համար` ի՞նչ կա ներսում:
5. Պաշտպանում է Ձեզ
Գուցե, երբ միասին եք, նա սարկազմով խոսի Ձեզ հետ, բայց ուրիշներին նույնն անել թույլ չի տա:



