ԵՄ-ն երկարաձգել է պատժամիջոցները երեք ուկրաինացի նախկին պաշտոյաների նկատմամբ
ОБЩЕСТВОԵվրամիությունը որոշել է երկարաձգել ԵՄ տարածք մուտք գործելու և ակտիվների սառեցման պատժամիջոցները երեք ուկրաինացի պաշտոնյայի նկատմամբ: Այս մասին գրում է Корреспондент-ը` ԵՄ Խորհրդի մամլո ծառայությանը հղումով:
«ԵՄ պատժամիջոցների համատեքստում` կապված ուկրաինական պետական միջոցների օգտագործման հետ, Խորհուրդը հունիսի 5-ին որոշել է երկարաձգել ակտիվների սառեցումը այն չորս անձանցից երեքի նկատմամբ, որոնց հանդեպ պատժամիջոցներ են գործում մինչև 2015-ի հունիսի 6-ը», - ասվում է հաղորդագրության մեջ:\
Երկու անձի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգվել են ինն ամսով, իսկ երրորդի նկատմամբ` չորս ամսով: Այդ անձանց ազգանուններն ու իրավական որոշումը կհրապարակվի հունիսի 6-ին` ԵՄ-ի Պաշտոնական ամսագրում:
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»
3
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
4
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...
5
Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы...



