Ինչպե՞ս ճիշտ մեթոդով ազատվել մաշկի վրա առաջացած կորյակներից և չվնասել մաշկը
ЛАЙФՁեզ դասում ե՞ք այն մարդկանց թվին, ովքեր չեն կարողանում զսպել իրենց և չսեղմել մաշկի վրա առաջացած կորյակները, պզուկները․եթե այո, ապա այս նյութը օգտակար կարող է լինել։
Oprah Winfrey շոուի ժամանակ բժիշկ Մեհմետ Օզը նշում է, որ 5 մարդուց 1-ը տարված է մաշկի վրա առաջացող պզուկները սեղմելու մոլուցքով՝ իմանալով անգամ, որ այն շատ ցավոտ է և վնասում է մաշկը։
Բժիշկը նշում է, որ մարդկանց մեծամասնությունը կորյակներից ազատվելու համար սխալ տարբերակ է ընտրում՝ կողքերից սեղմելով, ճզմելով այն։
Օզը ներկայացնում է կորյակներից ազատվելու նոր մեթոդ, որը, ըստ նրա, ցավոտ չէ և չի վնասում կորյակի շուրջ առողջ մաշկը։
Արհեստական կորյակի միջոցով բժիշկը ներկայացնում է նոր մեթոդը, որի համար անհրաժեշտ է նախապես ալկոհոլով ստերիլիզացված ասեղ։
Ասեղով պետք շամպուրի պես ծակել կորյակի ամենավերին հատվածը, որպեսզի չվնասվի առողջ մաշկը, և սեղմել ներքև, որի միջոցով դուրս կգա կորյակի պարունակությունը։
Բժիշկը նշում է, որ այս մեթոդը ցավոտ չէ, քանի որ կորյակի վերին հատածի մաշկն արդեն մեռած է։ Այս մեթոդը նախընտրելի է, քանի որ այն չի վնասում առողջ մաշկի հյուսվածքները։
.jpg)






