Շագանակագեղձի քաղցկեղից պաշտպանվելու համար անհրաժեշտ է սեռական հարաբերություն ունենալ 20-ից ավել կանանց հետ․հետազոտություն
ЛАЙФՎատ լուր բոլոր նրանց համար, ովքեր երիտասարդ տարիքում ամուսնացել են իրենց սիրելի հետ, և լավ նորություն նրանց համար, ովքեր ունեցել են տարբեր ընկերուհիներ, սակայն դեռևս չեն դասավորել իրենց կյանքը։
Հետազոտությունը պարզել է, որ այն տղամարդիկ, ովքեր սեռական հարաբերություն են ունենում 20 և ավելի կանանց հետ, 28 տոկոսով նվազեցնում են իրենց մոտ շագանակագեղձի քաղցկեղի և 19 տոկոսով ագրեսիվ քաղցկեղի առաջացման հավանականությունը, գրում է Huffington Post-ը։
Հետազոտությունը կատարվել է Մոնրելի համալսարանի կողմից, որը պարզել է նաև, որ կույս տղամարդկանց մոտ շագանակագեղձի քաղցկեղի հավանականությունը կրկնակի անգամ մեծ է։
Այս հետազոտության հիմքում ընկած է այն տրամաբանությունը, որ տղամարդկանց մոտ մեծ թվով էյակուլյացիան նվազեցնում է քաղցկեղծին նյութերի կենտրոնացումը շագանակագեղձում, որն էլ հենց նվազեցնում է քաղցկեղի առաջացումը։



