Ներգաղթյալների հոսքը սպառնալիք Է ԵՄ-ի երկրների համար. Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ֆիլիպ Հեմոնդը հայտարարել է, որ Եվրամիության տարածքում հայտնված աֆրիկացի միգրանտների հոսքը սպառնում է ԵՄ-ի երկրների սոցիալական ապահովության համակարգին եւ կենսամակարդակին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Նրա խոսքով՝ ԵՄ-ն ի վիճակի չէ «տեղավորել աֆրիկացի միլիոնավոր միգրանտների»: Հեմոնդը նաեւ ասել է, որ Եվրոպայում սահմանների անվտանգության ճգնաժամը կարող է լուծվել միայն բոլոր նրանց հայրենադարձման ճանապարհով, ովքեր իրավունք չունեն ապաստան պահանջել:
Վերջին ամիսներին տասնյակ հազարավոր միգրանտներ կյանքի համար վտանգավոր պայմաններում հատել են Միջերկրական ծովը Եվրոպա հասնելու համար: Նրանցից հազարավորները փորձել են Մեծ Բրիտանիա հասնել Ֆրանսիայից՝ Լա Մանշի տակով անցնող ստորգետնյա թունելով:
1
Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек Карапетян
2
«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»
3
Вопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»
4
Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»
5
Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»



