Ռուս աղջիկների սեռական «նախասիրությունները»
ЛАЙФԿանանց միջազգային տոնին` Մարտի 8-ին ընդառաջ Ռուսական սեքսոլոգիական գիտական միության իսկական անդամ Եվգենի Կուլգավչուկը որոշել է ներկայացնել իր դիտարկումները և պատմել ժամանակակից ռուս աղջիկների նախասիրությունների մասին:
«Իմ դիտարկումների համաձայն` ժամանակակից ռուս աղջիկների սեռական զուգընկերների թիվն ավելացել է: Ի դեպ, փոփոխությունները զգալի են: Եթե Խորհրդային միության տարիներին կանայք կարող էին ունենալ 3-5 զուգընկեր, ապա այժմ` 8-10: Բնականաբար, թվերը միջինացված են», - ասել է նա:
Սեքսոլոգը նաև հավելել է, որ իր պրակտիկայի ընթացքում քիչ չեն դեպքերը, երբ 25-ամյա աղջիկը հարցաթերթիկ լրացնելիս նշում է, որ սեռական կյանքով սկսել է ապրել 15 տարեկանից և այդ ժամանակահատվածում ունեցել 30-ից ավելի զուգընկեր:
«Տեղի է ունեցել գաղափարների փոփոխություն: Այն, ինչի համար նախկին սերունդն ամաչում էր, ներկա սերունդը հպարտանում է: Հաճախակի են դարձել առանց զգացմունքի սեռական կապերը: Այնուամենայնիվ, կանանցից շատերը հավատում են սիրուն և իրական խորը հարաբերություններին, ինչն ուրախալի է», - ասել է բժիշկը:գ



