10 հազար համար ունեցող աշխարհահռչակ հյուրանոցը, որտեղ երբեք այցելուներ չեն հյուրընկալվել
ЛАЙФԱյս հյուրանոցը երբեք չի ընդունել այցելուների, ու դա ունի իր պատճառը: Գերմանական Ռյուգեն կղզու ավազե ափին է գտնվում աշխարհի ամենամեծ հյուրանոցը: Այս շինությունը ունի 10 հազար համար, որոնք նայում են դեպի ծովը ու տարածվում է ափի երկայնքով ավելի քան 5 կմ:
Որքան էլ որ զարմանալի կարող է թվալ, սակայն հյուրանոցը դատարկ է արդեն 70 տարի, ու այդ ամենը այն բանի պատճառով, որ «Պրորա» անվանումով այս հանգստավայրը կառուցվել է Հիտլերի հրամանով 1936-1939թթ.:
Past.am- ը տեղեկացնում է, որ այդ ժամանակ Հիտլերը պատրաստվում էր պատերազմի, այդ պատճառով էլ նրա առաջնայնությունները փոխվեցին, ու շինարարական նախագիծը այդպես էլ չհասավ իր ավարտին:
«Պրորա» հյուրանոցը գտնվում է գերմանական Զասնից ու Բինց մարզերի միջև գտնվող լայն նեցուցի ափին, նեղ հատվածի վր, որը առանձնացնում է Յասմունդեր-Բոդեն ծովալճակը Բալթիկ ծովից:
«Պրորա» հյուրանոցը գտնվում է գերմանական Զասնից ու Բինց մարզերի միջև գտնվող լայն նեցուցի ափին, նեղ հատվածի վր, որը առանձնացնում է Յասմունդեր-Բոդեն ծովալճակը Բալթիկ ծովից:

Հյուրանոցի շենքը գտնվում է ծովից 150 մ հեռավորության վրա:

Մի քանի տարի շարունակ Ռեյխի բոլոր խոշորագույն շինարարական ընկերությունները ու մոտ 9 հազար աշխատակից էին ներգրավված այս նախագծում:

Երկրորդ համաշխարհային պատերազմն սկսվելուն պես դրա շինարարությունը կասեցվեց, ու աշխատուժը ներգրավվեց զենքի գործարաններում:

Դաշնակիցների զանգվածային ռմբակոծությունների ժամանակ Համբուրգից բազմաթիվ մարդիկ իրենց ապաստանը գտան հյուրանոցի մասնաշենքերից մեկում:

Պատերազմից հետո «Պրորան» օգտագործվել է որպես զինվորական ֆորպոստ Արևելագերմանական բանակի համար:

20 000 հանգստացողների համար նախատեսված ահռելի համալիրը եղել է նացիստական «Ուժ Ուրախության միջով» նացիստական ծրագրի մաս:

Այդ ծրագրի նպատակն է եղել գերմանացի աշխատողների հանգստի կազմակերպումն ու նացիստական գաղափարախոսության տարածումը:

1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян



