Շինությունից գողություն կատարող երիտասարդները հայտնաբերվել են
ОБЩЕСТВОՈստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ՝ բաժին է ներկայացել 27-ամյա Վահագն Ղ.-ն, իսկ ժամեր անց հայտնաբերվել եւ բերման են ենթարկվել 22-ամյա Մհեր Ո.-ն եւ 23-ամյա Էդգար Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք տվել են խոստովանական բացատրություններ, որ մայիսի 19-ին, ժամը 1-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի 1-ին փողոցի տներից մեկի հետնամասում գտնվող շինությունից կատարել են էլեկտրական շարժիչի գողություն:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ շարժիչը պատկանում է 55-ամյա Գեւորգ Հ.-ին, ով հրավիրվել է բաժին եւ հայտնել, որ իրեն պատճառվել է մոտ 300.000 դրամի վնաս:
Վահագն Ղ.-ն ներկայացրել է գողացված էլեկտրական շարժիչը:
Կատարվում է քննություն:
1
Еще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению Роспотребнадзора
2
Государственная политика должна объединять общество
3
В «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в Ереван
4
Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц
5
Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст»



