Սուրճն օգնում է խուսափել ճարպակալումից
ЛАЙФShabat.am-ը գրում է.
ԱՄՆ Ջորջիա համալսրանի գիտնականների անցկացրած նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սուրճի բաղադրության մեջ առկա քլորագեն թթուն օգնում է խուսափել ճարպակալումից:
Փորձի ընթացում կրծողներին 15 շաբաթ կերակրել են բարձր կալորիականություն ունեցող սնունդով: Այդ ընթացում շաբաթական երկու անգամ ներարկել են քլորագեն թթու, որը կանխել է ոչ միայն ավելորդ քաշի առաջացումը, այլև կարգավորել է առնետների արյան մեջ շաքարի մակարդակը:
Առնետները փորձի ընթացքում ստացել են շատ կոնցենտրացված քլորագեն թթու, որը հնարավոր չէ ստանալ միայն սուրճի և բանջարեղենների միջոցով, այդ պատճառով գիտնականները խորհուրդ են տալիս պարբերաբար սպորտով զբաղվել և հետևել առողջ սննդակարգին` հույս չդնելով միայն սուրճի վրա:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
4
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
5
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...



