Թուրքիան ակնկալում է Սև ծովում հայտնաբերել նավթի պաշարներ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի Turkish Petroleum նավթային ընկերությունը շարունակում է երկրաբանական հետզոտությունները Սև ծովում՝ հույս ունենալով գտնել նավթի ու գազի պաշարներ:«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համաձայն «ՌԻԱ Նովոստի»-ի՝ այդ մասին ասել է ընկերության գլխավոր տնօրեն Բեսիմ Շիշմանը:
«Մինչև հիմա մենք հորատել ենք 6-7 հորատանցք Սև ծովում: Նավթի և գազի պաշարներ հայտնաբերվել են բոլորում, սակայն դրանց ծավալները չեն համապատասխանում մեր ակնկալիքներին: Աշխատանքները շարունակվում են: Միայն սեյսմիկ հետազոտությունների վրա ընկերությունը ծախսել է 400 մլն դոլար, իսկ հորատման վրա՝ մոտ 2 մլրդ դոլար: Մենք հավատում ենք, որ մի արժանի բան կգտնենք Սև ծովում»,- հայտարարել է Շիշմանը:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Америабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «...
5
Рубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак Карапетян



