Մոսկվայում Երեխաների օրվան նվիրված միջոցառմանը մասնակցեցին Հայաստանից ժամանած երեխաները
ОБЩЕСТВОՌուսաստանի մանկական հիմնադրամի նախաձեռնությամբ հունիսի 1-ին Ռուսաստանի ակադեմիական Մեծ թատրոնում տեղի է ունեցել Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված 29-րդ մոսկովյան տոնահանդեսի գլխավոր միջոցառումը, որին մասնակցել են տարբեր երկրներից հրավիրված ավելի քան տասը հազար երեխաներ, նրանց թվում նաև՝ տասը հայաստանցիներ: Այս մասին «Արմենպրես& raquo;-ին տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամլո ծառայությունից:
Տոնահանդեսի երեք օրերի ընթացքում տարբեր երկրներից Մոսկվա ժամանած երեխաների համար կազմակերպվել են բարեգործական ներկայացումներ և այցելություններ մայրաքաղաքի թանգարաններ և տեսարժան վայրեր:
Նշված միջոցառմանը Հայաստանի պատվիրակության հետ միասին մասնակցել են նաև ՌԴ-ում ՀՀ դեսպանության պատասխանատուները: Հայաստանից ժամանած երեխաների հետ հանդիպման ժամանակ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի տիկին Ինա Ստարովիբորնայան ողջունել է հայ երեխաներին՝ շնորհավորելով նրանց Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Նա նաև շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի մանկական հիմնադրամին կազմակերպված միջոցառման համար՝ նշելով, որ պաշտպանելով երեխաների իրավունքներն ու ապահովելով նրանց արժանապատիվ ներկան այսօր, այդպիսով ապահովում ենք մեր վաղվա ապագան:
Տկն. Ստարովիբորնայան դեսպան Օ.Եսայանի անունից հայ երեխաներին հանձնել է այդ նպատակով նախատեսված նվերները:
Հայաստանից ժամանած պատվիրակությունը Երևան կվերադառնա հունիսի 2-ին:



