Կոռուպցիայի դեմ պայքարը ոչ միայն կառավարության, այլև քաղաքացիական հասարակության խնդիրն է. Մաթիաս Քիսլեր
ОБЩЕСТВОԿոռուպցիայի դեմ պայքարը ոչ միայն կառավարության կամ իշխանության խնդիրն է, այլ նաև ամբողջ քաղաքացիական հասարակության: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը:
«Շատ լավ է, որ կոռուպցիայի թեմայի շուրջ նման խոսակցություններ, քննարկումներ առկա են, որովհետև շատ երկրներում այդ թեման չի շոշափվում: Օրինակ իմ երկրում` Գերմանիայում, 40 տարի առաջ կոռուպցիայի մասին ոչ ոք չէր համարձակվում խոսել, չնայած բոլորը գիտեին, որ կոռուպցիա կա»,-ասաց դեսպանը:
Մաթիաս Քիսլերը նշեց, որ երեկ դեսպանները շատ արդյունավետ հանդիպում են ունեցել Արդարադատության նախարարի հետ այս թեմայի շուրջ: Նրա խոսքով, նախարարը հավաստիացրել է, որ այս հարցը դրված է ամենաբարձր մակարադակով: «Եվ հիմա հետևելու ենք սպասվող գործողություններին»,-հավելեց դեսպանը:



