Կցանկանայի, որ մարդկանց մեջ արթնանար բարություն բոլոր երեխաների հանդեպ. Անահիտ Կիրակոսյան (տեսանյութ)
ЛАЙФ
News.am-ը գրում է.
Սիրված դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն այս տարի եւս մեծ ոգեւորությամբ եւ ակիվությամբ մասնակցեց NEWS.am-ի` մայիսի 29-ին կայացած բարեգործական ակցիային: Քանի որ ակցիան կազմակերպվել էր Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ, Անահիտից հետաքրքրվեցինք, թե ինչպես է սովորաբար անցկացնում հունիսի 1-ը երեխաների հետ եւ ինչ է մաղթում բոլոր փոքրիկներին.
«Կարծում եմ` հունիսի 1-ն ամենաամեծ տոներից է, որովհետեւ երեխաները մեր կյանքի ամենամաքուր, ամենաբարի եւ ամենաանբիծ էակներն են: Յուրաքանչյուրիս մեջ էլ մի փոքրիկ երեխա է թաքնված: Կարող եմ ասել, որ ծնողներս փորձել են ամեն օրս տոն դարձնել: Մենք` հայերս, առհասարակ, շատ ենք սիրում մեր երեխաներին եւ յուրաքանչյուր օր ուշադիր ենք նրանց նկատմամբ: Կցանկանայի, որ մարդկանց մեջ արթնանար բարություն բոլոր երեխաների հանդեպ»,-նշեց դերասանուհին` ավելացնելով, որ երեխաների համար կազմակերպում է այնպիսի տոն, որը կլինի նրանց սրտով.
«Անպայման կհարցնեմ նրանց ցանկությունը, որովհետեւ սիրում եմ անել այն, ինչ իրենց է դուր գալիս եւ իրենց ցանկությամբ եմ առաջնորդվում»:
Անահիտը փոքրիկներին խորհուրդ է տալիս հունիսի 1-ին այցելել նաեւ թատրոններ: Դերասանուհին եւս այսօր կլինի բեմահարթակում.
«Բոլոր փոքրիկներին մաղթում եմ խաղաղություն, առողջություն: Մաղթում եմ, որ բոլոր այն երեխաները, որոնք չունեն ընտանիք, գտնեն իրենց ընտանիքներին: Թող ոչ մի երեխա լաց չլինի»:




















































