Իտալիայի ոստիկանությունը տեղի մաֆիայից 324 մլն եվրո է բռնագրավել
МЕЖДУНАРОДНОЕԻտալիայի ոստիկանությունը հունիսի 1-ին տեղի «նդրանգետա» մաֆիային պատկանող գույքի բռնագրավման գործողություններ է իրականացրել: ANSA-ի փոխանցմամբ՝ բռնագրավվել է 324 մլն եվրո:
Ոստիկանությունը կալանքի տակ է առել մի շարք ընկերություններ, անշարժ գույք, մեքենաներ, որոնք գրանցված են եղել կլանի հետ կապ ունեցող մարդկանց անուններով: Իտալիայի Ռեջո դի Կալաբրիա հարավային քաղաքից բացի, գործողություններ են ընթացել կենտրոնական մարզերում՝ Տոսկանայում եւ Աբրուցցոյում:
Նշենք, որ «նդրանգետա»-ն երկրի խոշորագույն ստվերային հանցագործ խմբավորումներից է, որը զբաղվում է թմրանյութերի վաճառքով:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Америабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «...
5
Рубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак Карапетян



