Քլոե Քարդաշյանին տեսել են նոր սիրեկանի հետ
ЛАЙФՔարդաշյանների ընտանիքի հետ հաստատ չես ձանձրանա։ Քլոե Քարդաշյանը, ինչպես գիտեք, ապահարզան է պահանջել Լամար Օդոմից (արդեն երկրորդ անգամ) ու մինչ շարունակվում է ամուսնալուծության գործընթացը (իսկ դա վեց ամիս է տեւելու) Քիմի քույրը որոշել է գտել մի տղամարդու, որը պատրաստ է ավելի լուրջ հարաբերությունների: Եվ ըստ երեւույթին նրա «որսն» արդեն սկսվել է:

Քիմ Քարդաշյանի քույրը հավաքույթին ժամանակ էր անցկացնում ամերիկյան ֆուտբոլի մարզիկ Օդել Բեքհեմ կրտսերի հետ, գրում է TMZ–ը:

23-ամյա ֆուտբոլիստը «Նյու Յորք Ջայանթս»-ից վերջերս գրկախառնվել էր հեռուստաաստղի հետ:

MediaTakeOut կայքն էլ իր հերթին վաստահեցնում էր, որ 31-ամյա Քլոեն արդեն մի քանի ամիս է հանդիպում է մարզիկի հետ:

«Քլոեն ու Օդելը սիրահարված են, նրանք մտադիր են զույգ դառնալ»,- հայտնել է պաբերականին մոտ կանգնած աղբյուրը:

Երեկ նրանց միասին են տեսել ռեփեր Դրեյքի հավաքույթի ժամանակ:
Ի դեպ, Օդելը ռեփեր Թայգայի մտերիմ ընկերն է, որը վերջերս է լքել Քայլի Ջեններին:



