Հանքավանի անտառներն անտերության են մատնվել. այնտեղ հատումներ են
ОБЩЕСТВОՀանքավանում Past.am-ի լրագրողը ծառահատման դեպքի է ականատես եղել:
Մայիսի 29-ին Հանքավան համայնքի անտառապատ տարածքներից մեկում անհայտ անձիք բենզասղոցով մի քանի ծառ են հատել եւ տեսնելով, որ հայտնվել են լրագրողի ֆոտոխցիկի ուշադրության կենտրոնում, հեռացել են տարածքից՝ այնտեղ թողնելով իրենց վերարկուները, բենզինի տարաները եւ այլ իրեր:
«Պատահաբար» տարածքում է հայտնվել Հանքավանի գյուղապետ Շահեն Հակոբյանը, ով ծառահատումների վերաբերյալ ասել է, որ այդ տարածքն այլեւս համայնքային չէ, նախկինում սեփականաշնորհվել է, գյուղատնտեսական նշանակության գոտի է, կոնկրետ այդ հատվածը, որտեղ ծառեր են հատվում, պատկանում է ոմն Հակոբի, եւ Հակոբի հրահանգով այդ անձիք հատում են այն ծառերը, որոնք քամուց եւ ձյունից թեքվել են:
«Մի քանի ծառ վերջերս հսկայածավալ ձնաջարդի հետեւանքով արմատախիլ է եղել: Դրա հետեւանքով նույնիսկ էլեկտրական լարեր էին վնասվել: Հիմա սեփականատերերը գալիս են, մաքրում են: Եթե չմաքրեն, դա կարող է աղետի հանգեցնել, հրդեհների պատճառ դառնալ»,- ասել է Հանքավանի գյուղապետը:
Սակայն, ինչպես արձանագրված է լուսանկարներում, հատված են նաեւ ծառեր, որոնք, դատելով բնի դիրքից, թեքված չեն եղել:
Past.am-ի հարցին՝ հատումները համաձայնեցվե՞լ են համապատասխան կառույցների հետ, Շահեն Հակոբյանը պատասխանել է, որ ոչ, եւ որ որոշումը կայացրել է ինքը:
Past.am-ի առաջարկին՝ գնալ գյուղապետարան եւ ցույց տալ որոշումը, Հակոբյանը չի ընդառաջել՝ ասելով, որ կիրակի է եւ գյուղապետարանի աշխատակիցները տեղում չեն:
Հետո Շահեն Հակոբյանը փորձել է ծառահատումներն արդարացնել նրանով, որ համայնքը գազաֆիկացված չէ, բնակիչները պետք է մի բանով տաքանան: Լրագրողի դիտարկմանը, թե գյուղապետը արդարացնում է ծառահատումները, Հակոբյանը արձագանքել է հետևյալ կերպ. «Դե հիմի, եթե գազ չունեն, ի՞նչ վառեն»:
Քրիստինա Տեր-Մաթեւոսյան
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Генеральный директор Ucom Ральф Йирикян вручил сертификаты участникам курса по кибербезопасности
5
Уступки превращаются в капитуляцию, но мир так и не устанавливается: «Паст»



