Հետաքրքիր փաստեր դրամապանակների մասին
ЛАЙФԱռօրյայում բոլորիս կողմից օգտագործվող զանազան դրամապանակները ունեն հետաքրքիր նախապատմություն: Դրամապանակները ի սկզբանե նախատեսված են եղել դրամի, ոսկյա մետաղադրամների պահպանման համար: Դրանք սկսել են օգտագործվել Հին Ռուսիայում դեռևս 11-րդ դարից: Այդ ժամանակաշրջանում դրամապանակը հիշեցնում էր փոքրիկ պարկ:
Հին Եգիպտոսում դրամապանակները ունեին կանացի պայուսակների տեսք և ամրացվում էին իրանի վրա: Այդպիսի դրամապանակներ կարել է հանդիպել հնագույն քանդակների վրա: Իսկ Չինաստանում և Ճապոնիայում դրամապանակը ուներ կոշկաթելի տեսք, որի վրա ամրացվում էին տարբեր արժեք ունեցող մետաղադրամներ:
Արդեն հին հռոմեացիները սկսեցին պատրաստել դրամանապանակները կաշվից: Ամենակարևոր ավանդույթը կապված դրամապանակների հետ կայանում է նրանում, որ մարդկանց չի կարելի նվիրել դատարկ դրամապանակ: Այնտեղ պետք է տեղադրել մետաղադրամ կամ թեկուզ ոչ խոշոր գումար:



