Հնդկաստանում առնվազն 17 մարդ Է զոհվել զինապահեստում բռնկած հրդեհի հետեւանքով
МЕЖДУНАРОДНОЕՀնդկաստանի Մահարաշտրայի նահանգի Փուլգաոն քաղաքի զինապահեստում բռնկած հրդեհի զոհ են դարձել երկրի զինված ուժերի առնվազն 17 զինծառայողներ, ներառյալ երկու սպաներ: Այդ մասին հայտնել են Հնդկաստանի զանգվածային լրատվամիջոցները:
Տեղի զինվորական հրամանատարության ներկայացուցիչը լրագրողներին հավաստել Է զոհերի առկայությունը, ինչպես նաեւ հայտնել Է եւս 17 տուժածների մասին:
ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ հրդեհի պատճառներն առայժմ չեն պարզվել: Վկայակոչելով ականատեսների հակասական վկայությունները՝ նշվում Է, որ բռնկմանը պայթյուն Է նախորդել: Այլ տվյալներով՝ պայթյունի պատճառը հենց հրդեհն Է եղել:
Դրա հետ մեկտեղ, ինչպես նշվում Է, առայժմ չի հաջողվել մարել կրակը, մերձակա գյուղերի բնակիչները տարահանվել են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Рубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак Карапетян
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



