ՀՀ ԱՆ անձնական տվյալների գործակալությունը ճանաչվել է անձնական տվյալների պաշտպանության եվրոպական ազգային մարմին
ОБЩЕСТВОՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը 2016 թ-ի մայիսի 27-ին ճանաչվել է անձնական տվյալների պաշտպանության եվրոպական ազգային մարմին՝ համաձայն Անձնական տվյալների պաշտպանության եվրոպական մարմինների համաժողովում ընդունված բանաձևի։ Այս մասին որոշումը կայացվել է ԵՄ անդամ պետությունների անձնական տվյալների պաշտպանության մարմինների ամենամյա հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Անձնական տվյալների պաշտպանության ոլորտի զարգացումներին և տարբեր երկրների փորձի ներկայացմանը նվիրված այս համաժողովը ԵՄ և եվրոպական այլ երկրների անձնական տվյալների լիազոր մարմինների հանդիպումն է, որը, սովորաբար, ամփոփվում է ոլորտի վերաբերյալ կարևոր փաստաթղթերի ընդունմամբ։



