Սպիտակ տան պահպանության ծառայությունը ձերբակալել է ցանկապատի վրայով փաթեթ նետած կնոջը
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահի պահպանության համար պատասխանատու Գաղտնի ծառայության աշխատակիցները ձերբակալել են մի մարդու, որը, ենթադրաբար, կասկածելի փաթեթ Է նետել Վաշինգտոնում Սպիտակ տան ցանկապատի վրայով: Մայիսի 30-ին այս մասին հայտնել Է WTOP ռադիոկայանը:
Ըստ Associated Press-ի տեղեկատվության՝ ձերբակալվել Է մի կին: Կասկածելի փաթեթը, որի պատճառով փակվել Է Բարաք Օբամայի նստավայրի հյուսիսային մասի մուտքը, ուսումնասիրում են սակրավորները: Նախնական տվյալներով՝ դրա մեջ եղել են թղթեր: Պատահարի վայր են ժամանել ոստիկանությունը եւ փրկարարական ծառայությունները:
Նախագահ Բարաք Օբաման ինքն արտակարգ պատահարի պահին եղել Է Սպիտակ տանը: Երեւանի ժամանակով ժամը 23:40-ի դրությամբ նստավայրի շրջափակումը հանված Էր, հաղորդել Է Reuters-ը:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Рубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак Карапетян
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



