Երբ կնոջից աչքը չեն կտրում, նա աչքի առաջ գեղեցկանում է (ցիտատներ)
ЛАЙФԱրկադի Ֆիլիպովիչ Դավիդովիչը (ի ծնե` Ադոլֆ Ֆիլիպովիչ Ֆրեյդբերգ) ծնվել է 1930 թվականի հունիսի 12-ին` Վորոնեժում: Ռուսալեզու գրող է, աֆորիստ, հեղինակ է ավելի քան 50,000 տպագիր աֆորիզմների:
Հակիրճ` ինձ մասին. հատորներ են անհրաժեշտ` իմ արժանիքները հակիրճ նկարագրելու համար:
Երբ քեզ ոչ ոք չի սպասում, դու հատկապես ես սպասում:
Երբ կնոջից աչքը չեն կտրում, նա աչքի առաջ գեղեցկանում է:
Երբ գալիս է երջանկությունը, որքա~ն բան է պակասում նրա համար:
Երբ մեղավոր չես, հատկապես դժվար է ներողության արժանանալը:
Երբ մտածում ես կյանքի մասին, շատ ես գրում մահվան մասին:
Յուրաքանչյուր սպերմատոզոիդ երազում է մարդամեջ մտնել, սակայն բոլորին չէ, որ հաջողվում է:
Յուրաքանչյուր տղամարդ երազում է ունենալ կին, ով իր հնարավորություններից վեր է:
Որքան էլ, որ սերը կույր լինի, այն գերազանց տեսողություն ունի, եթե կարողանում է սիրելիի մեջ տեսնել այն, ինչ ոչ ոք չի նկատում:



