Լինում են այնպիսի հզոր գայթակղություններ, որոնք ակամա վերածվում են առաքինությունների
ЛАЙФՇառլ Պիեռ Բոդլերը ծնվել է 1821 թվականի ապրիլի 9-ին: Եղել է ֆրանսիացի բանաստեղծ և արվեստի քննադատ, ֆրանսիական և համաշխարհային գրականության դասական: Բոդլերի մեծագույն գեղարվեստական նվաճումը նրա «Չարի ծաղիկները» բանաստեղծությունների ժողովածուն է: Շառլ Բոդլերը մահացել է 1867 թվականի օգոստոսի 31-ին:
1. Լինում են այնպիսի հզոր գայթակղություններ, որոնք ակամա վերածվում են առաքինությունների:
2. Մարդու իրավունքների դեկլարացիայում մոռացվել է երկու իրավունք. ինքդ քեզ հակասելու իրավունքը և կյանքից հեռանալու իրավունքը:
3. Սիրո մեջ զայրացնում է այն, որ այդ հանցանքն անհնար է առանց օգնականի:
4. Սատանայի ամենաճարտար խորամանկությունը ձեզ հավատացնելն է, որ ինքը գոյություն չունի:
5. Կյանքը հիվանդանոց է, որտեղ յուրաքանչյուր այցելուն երազում է մյուս մահճակալին պառկել:
6. Սիրած աղջիկը գինու շիշ է, իսկ կինը՝ գինու դատարկ շիշ:
7. Նրանք, ովքեր գիտեն ինձ, ամեն ինչ կհասկանան, իսկ նրանց համար, ովքեր չեն ցանկանում կամ չեն կարող ինձ հասկանալ, ուղղակի անիմաստ պետք է բացատրություններ շաղ տայի:
8. Չեմ կարող պատկերացնել գեղեցկություն, որ կապված չլինի դժբախտության հետ:
9. Կինը երջանկության հրավեր է:
10. Պարը կարող է ի ցույց դնել բոլոր գաղտնիքները, որ թաքնված են երաժշտության մեջ:
11. Մահը մխիթարում է, ցավոք, և ստիպում է ապրել:
12. Միայն նա է հավասար մյուսին, ով դա ապացուցում է, և միայն նա է արժանի ազատության, ով կարողանում է այն նվաճել:
13. Ամենադժվար աշխատանքն այն է, որ չենք վճռում սկսել. այն վերածվում է մղձավանջի:



