Սևակ Ամրոյանն՝ իր առաջին ձայնասկավառակի շնորհանդեսի ու նոր տեսահոլովակի մասին
ЛАЙФԵրեկ՝ մայիսի 29-ին, կայացավ երգիչ Սեւակ Ամրոյանի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը, որն ուղեկցվել է մի շարք անակնկալներով:
Life.panorama.am-ի հետ զրույցում իր համար կարեւոր իրադարձությունից հետո երգիչը պատմել է շնորհանդեսի ընթացքի, զգաղցողությունների եւ առաջիկա ծրագրերի մասին:
«Այս ձայնասկավառկիս աշխատանքները սկսել էի գրեթե մեկ տարի առաջ ու մեկ տարի շարունակ ամեն բան արել էլ, որպեսզի հնարավորինս բարձր մակարդակով ստեղծեմ մի գործ, որն այսուհետ իմ այցեքարտն է դառնալու: Ձայնասկավառակումս ներառված է 11 ստեղծագործություն՝ հիմնականում ժողովրդական, հայրենասիրական եւ աշուղական երգեր: Առաջին ձայնասկավառակս հիմնականում հայերնասիրական բովանդակությամբ ստացվեց, ինչի համար շատ ուրախ եմ: Ի դեպ՝ նշեմ, որ ներառված բոլոր 11 երգերն էլ ձայնագրվել ու գործիքավորվել են ժողովրդական գործիքների կենդանի նվագակցությամբ. Աշխատել եմ Գարիկ Առաքելյանի, Արմեն Սարգսյանի, Մուշեղ Մայիլյանի եւ Դեր-Հովայի հետ, ով նաեւ կատարել է ձայնասկավառակի միքս-մաստերինգը, իսկ դիզայնն իրականացրել է Արվին Քոչարյանը»,- պատմեց Սեւակ Ամրոյանը:
Շարունակությունն այստեղ:



