Ռոբ Քարդաշյանին ու Բլեք Չայնային մեկ միլիոն դոլար են առաջարկել իրենց ապագա երեխայի առաջին լուսանկարների հրապարակման համար
ФОТО
Ռոբ Քարդաշյանին ու Բլեք Չայնային մեկ միլիոն դոլար են առաջարկել իրենց ապագա երեխայի առաջին լուսանկարների հրապարակման համար, գրում է TMZ–ը:
Ինչպես գիտեք, 29-ամյա Ռոբ Քարդաշյանը սթրիփթիզի պարուհու հետ մտադիր է ամուսնանալ այս ամռան վերջին որեւէ արեւադարձային կղզում: Թե կոնկրետ որտեղ՝ դեռ հայտնի չէ, սակայն հստակ հայտնի է, որ հարսանիքը նկարահանելու են «Քարդաշյանների ընտանիքը» ռիելիթի շոուի համար:
Իսկ մինչ այդ ապագա ամուսինները զվարճանում էին Լաս Վեգասում՝ հավաքույթին:
Զույգը ուրախանում էր ու միաժամանակ մտածում ամերիկյան ամսագրերից մեկի առաջակի մասին, որը մեկ միլիոն դոլար է առաջարկել նրանց ապագա երեխայի լուսանկարի համար:
Հայտնում են, որ երեխայի առաջին լուսանկարների համար առայժմ մրցում են յոթ գորակալություններ ու մի քանի ամսագրեր:
Նշում են, որ գործակալությունները պահանջում են, որ երեխայից բացի լուսանկարի վրա անպայման լինեն նաեւ Ռոբն ու Չայնան:
Հիշեցնենք, որ Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին վաճառել էին իրենց երեխաներից մեկի լուսանկարը 6 միլիոն դոլարով՝ ամուսինները ամբողջ գումարը բարեգործական նպատակներով էին փոխանցել:
Ի դեպ, Ջեյ Լոն իր երեխաների՝ Մաքսիի ու Էմիի լուսանկարների համար մեկ միլիոն դոլար է ստացել:
- See more at: http://style.news.am/arm/news/rob-qardashyanin-u-bleq-chaynayin-mek-milion-dolar-en-arajarkel-irenc-apaga-erekhayi-arajin-lusankarneri-hraparakman-hamar.html#sthash.onfdNkK7.dpuf




















































