Քերիի հետ հեռախոսազրույցում Լավրովն ընդգծել է Թուրքիայի հետ Սիրիայի սահմանը փակելու անհրաժեշտությունը
МЕЖДУНАРОДНОЕՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ, որի ընթացքում քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն` հեռախոսազրույցում Լավրովն ընդգծել է Սիրիայի և Թուրքիայի միջև սահմանի անհապաղ փակման անհրաժեշտությունը:
«Արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սիրիայում իրավիճակի կարգավորման հարցն ու այնտեղ գործող ահաբեկչական խմբավորումների ու հրադադարի ռեժիմը խախտող այլ զինված խմբավորումների դեմ համատեղ գործողություններ իրականացնելու ռուսական կողմի առաջարկը: Լավրովը կրկին շեշտը դրել է Թուրքիայի հետ Սիրիայի սահմանը շուտափույթ փակելու անհրաժեշտության վրա, որտեղից գալիս է ահաբեկիչների հոսքը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Рубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак Карапетян
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



