Չիկագոյում հրաձգության մի քանի դեպքերի հետեւանքով 3 մարդ է զոհվել
МЕЖДУНАРОДНОЕՉիկագոյում հրաձգության մի քանի միջադեպերի հետեւանքով առնվազն 3 մարդ է զոհվել, 12 վիրավոր կա: Այս մասին հաղորդում է NBC հեռուստաալիքը:
Զոհերի թվում 15-ամյա աղջիկ կա, որը 28-ամյա երիտասարդի հետ մեքենայում է եղել, երբ անհայտ անձը նրանց ուղղությամբ կրակ է բացել: Աղջիկը հիվանդանոցում մահացել է, երիտասարդը չի տուժել:
Եվս մեկ հոգի զոհվել է շենքում միջադեպի հետեւանքով. 23-ամյա երիտասարդը երկու տղամարդկանց միջեւ վիճաբանության ժամանակ գլխի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, մեկ տղամարդու էլ գնդակահարել են Էշբերն շրջանում: 25-ամյա երիտասարդն իր մեքենայում է եղել, երբ զինված անհայտ անձը կրակ է բացել նրա ուղղությամբ:
1
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
2
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
3
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
4
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...
5
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»



