Բրիտանացի ավելի քան 600 տնտեսագետներ դեմ են ԵՄ-ից երկրի դուրս գալուն
МЕЖДУНАРОДНОЕԲրիտանացի ավելի քան 600 առաջատար տնտեսագետներ դեմ են հանդես եկել Եվրամիությունից երկրի դուրս գալուն, քանի որ այդ քայլի հետեւանքները բացասաբար կանդրադառնան Մեծ Բրիտանիայի տնտեսության վրա: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Observer-ը:
639 հարցվածների 82%-ը վստահ է, որ ԵՄ-ին անդամակցության դադարեցումը «բացասաբար կազդի բրիտանական ընտանիքների եկամուտների վրա»: Եվս 57%-ը կարծում է, որ Բրյուսելի հետ հարաբերությունների խզումը «կդադարեցնի տնտեսական աճը հաջորդ 5 տարիների ընթացքում եւ 3%-ով կկրճատի ՀՆԱ-ն»:
Մասնագետների գերակշռող մասը՝ 72%-ը, երկարաժամկետ հեռանկարում՝ 10-20 տարվա ընթացքում տնտեսական աճի վրա բացասական հետեւանքներ է կանխատեսում:
ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա անդամակցության շուրջ հանրաքվեն նախանշված է հունիսի 23-ին:
1
Государственная политика должна объединять общество
2
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
3
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
4
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
5
Урсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного ...



