Սիրիական Ռաքքա քաղաքի անցակետում ԻՊ-ի 3 մահապարտ պայթեցրել են իրենց
МЕЖДУНАРОДНОЕ«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները 3 մահապարտների են օգտագործել, որպեսզի կանգնեցնեն քրդական բանակի առաջխաղացումը Ռաքքայում, որը համարվում է ԻՊ-ի մայրաքաղաքը։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն` վկայակոչելով Քուրդիստանի Հայրենասիրական միության մամլո կենտրոնը, քրդական անցակետերում տեղի ունեցած պայթյունների հետևանքով 3 քուրդ աշխարհազորային է զոհվել, ևս 18-ը վիրավորվել են:
«3 գրոհային պայթեցրել են իրենք իրենց Շադդադի գյուղի շրջանում գտնվող քրդական անցակետերի մոտակայքում», - ասվում է մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ:
Այս շրջանում «Սիրիայի ժողովրդական ուժեր» խմբավորումը, որոնց կազմում ընդգրկված են քրդական ջոկատները, միջազգային կոալիցիայի աջակցությամբ` գրոհ են սկսել Ռաքքա քաղաքում:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Рубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак Карапетян
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



