Կրուասան խնձորի միջուկով
ЛАЙФԲաղադրիչներ
- Խմորի համար՝
- կաթ - 160 մլ (գոլ)
- խմորիչ - 60 գր
- շաքարավազ - 60 գր
- ձու - 3 հատ+1 հատ (վրան քսելու համար)
- կարագ - 125 գր (հալեցրած)
- աղ - 1/4 թ/գդ
- ալյուր - 550-600 գր
- ՙՄիջուկի համար՝
- խնձոր - 2-3 հատ
- չամիչ - 50 գր
- դարչին - 1 թ/գդ
- շաքարավազ - 2 ճ/գդ
Պատրաստման եղանակ
- Խմորիչը գոլ կաթի մեջ լուծում ենք։ Ավելացնում ենք մնացած բաղադրիչները` ալյուրից բացի։ Թիակով խառնում ենք մինչև քիչ թե շատ համասեռ զանգված ստանանք։

- Աստիճանաբար ալյուր ենք ավելացնում և ձեռքերին չկպչող փափուկ խմոր հունցում։ Այնուհետև գնդում ենք և դնում տարայի մեջ։

- Խմորը սննդային փաթեթով ծածկում ենք և թողնում ենք տաք տեղ, որ հասնի։ Դա կարող է 40-90 րոպե տևել։ Այդ ընթացքում խմորը չափերով 2 անգամ կավելանա։

- Միջուկի համար խնձորները մաքրում ենք, պտղամիսը ոչ մեծ կտորներով կտրատում, ավելացնում դարչինը, շաքարավազն ու չամիչը։

- Արդեն հասած խմորը տրորում ենք և 2 մասի բաժանում։ Յուրաքանչյուրը կլոր գրտնակում ենք և 8 հատվածի բաժանում։

- Միջուկից մեկական գդալ դնում ենք յուրաքանչյուր հատվածի լայն մասի վրա։

- Այնուհետև սկսում ենք կրուասանի պես փաթաթել։

- Կրուասանները դնում ենք տապակի վրա և 20-30 րոպե թողնում ենք։ Այնուհետև վրան հարած ձու ենք քսում և մոտ 15-20 րոպեով տեղափոխում մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ` մինչև կարմրեն։
Մատուցում ենք ամբողջությամբ սառած կամ տաք վիճակում:
Կրուասանի մեջ միջուկը կարող ենք նաև շոկոլադային անել։ Այստեղ ևս շատ կարևոր է, որ խմորը լավ հասնի։ 
1
«Это не нейтралитет, это лицемерие»: Ваге Акопян - Европейскому Союзу: «Паст»
2
Почему власти «паникуют»? «Паст»
3
Очередной митинг: чем недовольны сотрудники государственных структур? «Паст»
4
Какие аудиозаписи и документы собирается опубликовать бывший министр обороны? «Паст»
5
Случай на избирательном участке 14\43. Избиратель протягивает руку и берет только бюллетень №7



