Համակարգչով աշխատանքը հանգեցնում է ծերացման
ЛАЙФՕրը մի քանի ժամ համակարգչի մոտ անցկացնելը հանգեցնում է կենսունակության արագ անկման: Գիտնականների հաշվարկով` համակարգչի մոտ անցկացրած 4-6 ժամը կնոջը ծերացնում է 5-10 տարի:Բժիշկ-կոսմետոլոգների մոտ սկսել են շրջանառվել «համակարգչային դեմք» և «հնդուհավի պարանոց» եզրույթները: Ինչպե՞ս երկարաձգել գեղեցկությունը՝ չհրաժարվելով համակարգչից:
Հայտնի է, որ ծերացման գործընթացը մեկնարկում է 25 տարեկանից և, եթե այն առայժմ չի զգացվում, ապա դա ընդամենը ժամանակի հարց է. չէ` որ ծերացման գործընթացը սկսվում է ներքուստ՝ հորմոնալ միջավայրի և մատաբոլիզմի դանդաղեցմամբ, բջիջների ավելի դանդաղ կիսմամբ, առաձգականության կորուստով…Ոմանց մոտ այդ գործընթացն արագ է ընթանում, ուրիշների մոտ` դանդաղ: Եվ, ինչպես բժիշկներն են պնդում, հաճախ կենսաբանական տարիքը չի համապատասխանում անձնագրային տարիքին:
Մաշկը հակված է ծերացման, և յուրաքանչյուր կնոջ մոտ թորշոմելու գործընթացը տեղի է ունենում անհատական կարգով: Ոմանք իրենց տարիքին համապատասխան տեսք ունեն, ուրիշները երևում են ավելի տարիքով կամ երիտասարդ: Գենետիկ նախատրամադրվածությանը զուգահեռ շատ բան կախված է արտաքին ազդակներից. կյանքի պայմաններից, ապրելու և աշխատելու վայրից, էկոլոգիայից, սնունդից, վատ սովորությունների առկայությունից…
Գիտնականները պնդում են, որ համակարգչով աշխատանքը հավասարվում է վատ սովորություններին և նպաստում է մեր ծերացմանը: Կոսմետոլոգները վաղուց են օգտագործում «համակարգչային դեմք» (աչքերի տակ սև շրջանակներ, այտուցներ, չոր, գրգռված մաշկ, առաջացած կնճիշներ) և «հնդուհավի պարանոց» արտահայտությունները՝ որպես գրասենյակային աշխատողների յուրահատուկ ընծա:
Եվ այսպես` ի՞նչ անել
Նախևառաջ` գնեք խոնավացնող հեղուկ: Եթե անգամ ձեր դեմքին շպար կա, հոգ չէ` խոնավացնող հեղուկը դրան չի վնասի: Սակայն դա ձեր դեմքը փրկելու առաջին քայլն է միայն: Բժիշկները խորհուրդ են տալիս ձեռնպահ մնալ համակարգչի մոտ անընդհատ նստելուց: Յուրաքանչյուր ժամը մեկ պետք է հինգ րոպեանոց ընդմիջում անել: Ցանկալի է դուրս գալ մաքուր օդին կամ աչքերի համար մարզանք կատարել:Մաշկի վրա ամենավատն անդրադառնում է սենյակային չոր օդը, որը առաջանում է օդորակիչներից կամ տաքացուցիչներից: Հրաշալի կլինի, եթե ձեր գրասենյակի յուրաքանչյուր սենյակում տեղադրված լինի օդը խոնավացնող սարք, սակայն ոչ բոլոր գործատուներն են դրան պատրաստ:
Օրվա ընթացքում ցանկալի է գրասենյակում խմել կիտրոնի շերտով ջուր: Այդպիսի կոկտեյլը մաշկը շփում է ներսից: Ցիտրուսայինները հրաշալի հակաօքսիդանտներ են և ունեն կենսունակությունը բարձրացնող հատկություն: Օգտակար է նաև առանց շաքարի կանաչ թեյը: Երկու բաժակ թարմ կանաչ թեյը թույլ կտա չեզոքացնել ութժամյա աշխատանքային օրվա ճառագակթահարումը:
Իսկ այժմ խոսենք ճաշի մասին: Շատերը, ցավոք, չեն ճաշում և նախընտրում են քացը կոտրել կարկանդակներով կամ թխվածքներով` առանց աշխատանքից կտրվելու: Այդ վատ սովորությանը պետք է վերջ տալ: Եթե անգամ դուք գրասենյակից դուրս չեք գալիս մոտակա սրճարանը գնալու համար, կարող եք օգտակար սնունդը ձեզ հետ բերել, թեև, ոչ բոլոր գրասենյակներում խոհանոց կա, որտեղ կարելի է ճաշել: Հետազոտությունները ցույց են տվել, որ համակարգչի վատ ազդեցությունից մաշկն ամենալավը պաշտպանում են լոլիկն ու կաղամբը:
Գալով տուն, դեմքը մաքրեք հեղուկով, կաթով կամ այլ կոսմետիկ միջոցներով: Քնից առաջ քսեք սնուցող գիշերային կրեմ: Շատ կոսմետիկական ընկերություններ ներկայումս թողարկում են «հակասթրես» շարքի մաշկի քսուկներ, որը հենց այն է, ինչը ձեզ պետք է:



