Այսօր պետք է ոչ թե կիսահարբած ու փուչիկներով շնորհավորենք իրար, այլ վերցնենք համապատասխան գրականությունն ու ուսումնասիրենք մեր պատմությունը. Կարեն Բաբաջանյան
ЛАЙФ«Այսօր պետք է ոչ թե կիսահարբած ու փուչիկներով շնորհավորենք իրար, այլ վերցնենք համապատասխան գրականությունն ու ուսումնասիրենք մեր պատմությունը».
Այսօր՝ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման օրն, ահա այս կարծիքին է ռեժիսոր եւ պրոդյուսեր Կարեն Բաբաջանյանը: Life.panorama.am-ի հետ զրույցում նա իր վստահությունը հայտնեց, որ այսօր քչերն են տեղյակ հայոց պատմության մանրամասներին.
«Ինձ համար անկախության գաղափարը շատ հարաբերական է: Այսօր լուրջ ու գլոբալ իրադարձություններ են տեղի ունենում ու այս օրերին մենք պետք է ոչ թե անգիտակցաբար, դհոլ-զուռնայի տակ կիսահարբած նշենք մայիսյան տոները, այլ պարզապես ձեռքներս գիրք վերցնենք, ծանոթանանք պատմությանն ու սերտենք դրանցում տեղ գտած դասերը: 1914-1923 թթ-ները, առավել եւս 1918թ-ը հայ ժողովրդի կյանքում կարեւոր դասեր քաղելու ժամանակշրջան է, 1918թ-ի մայիսին գրեթե ամեն օր նոր իրադարձություն է տեղի ունեցել. Խորհուրդ կտամ, որ մարդիկ խորապես ծանոթանան մեր պատմությանը: Ինձ համար այսօրը ավելի շատ վերաիմաստավորելու եւ մենք մեզ վերագտնելու օր պետք է հայտարարենք, այլ ոչ թե փուչիկներով ու կենացներով նշենք՝ առանց հասկանալու պատմական մանրամասները: Ես վստահ եմ, եթե այսօր դուրս գանք ու պատահականաության սկզբունքով մարդկանց հարցնենք, թե ի՞նչ օր է, կլսենք միայն կցկտուր պատասխաններ»,- նշեց Կարեն Բաբաջանյանն ու հավելեց.
Շարունակությունն այստեղ:



