Ереван, 02.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Հայ ժողովրդի մայիսյան հերոսամարտերը

БЛОГ

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Սարդարապատի ճակատամարտ.
Սարդարապատի ուղղությամբ թուրքերը դուրս են բերել 15-հազարանոց զորաբանակ՝ Յաղուբ Շևքեթ փաշայի հրամանատարությամբ։ ճակատամարտից առաջ Սիլիկյանը կաթողիկոս Գևորգ Ե Սուրենյանցին առաջարկել է հեռանալ Սևանի ուղղությամբ՝ նրա անվտանգությունը ապահովելու նպատակով։ Սակայն կաթողիկոսը ոչ միայն չի հեռացել Սբ էջմիածնից, այլև կարգադրել է կոչնակ հնչեցնել բոլոր եկեղեցիներում՝ ժողովրդին թուրքերի դեմ պայքարի ելնելու հորդորով։ Մայիսի 21-ին տեղի ունեցած կատաղի ճակատամարտում հայկական ուժերը նահանջել են՝ հանձնելով Սարդարապատ կայարանն ու գյուղը։ Վտանգվել են Սբ էջմիածինն ու Երևանը, որտեղ, բազմահազար արևելահայերից բացի, հավաքվել էին հարյուրհազարավոր արևմտահայ գաղթականներ։ Մայիսի 22-ի առավոտյան ժամը 6-ին հայկական զորքը գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի հրամանատարությամբ հուժկու հարվածով ոչնչացրել է Ղամշլու (այժմ՝ Եղեգնուտ) գյուղի շրջանում կենտրոնացած թուրք, ուժերը՝ ազատագրելով նախօրեին գրավված Սարդարապատը։ Թուրքերը նահանջել են և դիրքավորվել Արաքս կայարանի շրջանում։ Առաջին հաղթանակը մեծ ոգևորություն է առաջացրել ժողովրդի մեջ, տարբեր տեղերից եկել են նորանոր խմբեր, միավորվել Սարդարապատի ջոկատում՝ գնդապետ Դանիել Բեկ-Փիրումյանի հրամանատարության ներքո։

Բաշ-ապարանի ճակատամարտ.
Մայիսի 23-ից Սիլիկյանն իր մարտակազմի մի ջոկատ է ուղարկել Բաշ-Ապարանի ճակատ՝ Դրոյի գլխավորությամբ։ Սարդարապատում մնացել են Պողոս Բեկ-Փիրումյանի՝ կամավորներից կազմված 5-րդ մահապարտների գունդը, 2 հեծյալ գունդ, Թռուցիկ Հովսեփի և Պանդուխտի (Միքայել Սերյան) հեծյալները (1000 ձիավոր), աշխարհազորայինների նորակազմ վաշտերը (ավելի քան 1000 կռվող) և այլ զորամասեր։

Սարդարապատի ճակատամարտի օրերին (մայիսի 21-22) թշնամին տվել է 3500 սպանված և նահանջել մոտ 60 կմ։ Փոխգնդապետ Կարապետ Հասան-Փաշայանի Հայոց վեհափառ հայրապետն օրհնում է ռազմաճակատ մեկնող զինվորներին։ (Ղասաբբաշյան) ղեկավարությամբ ստեղծված գունդը (800 մարդ) հարվածել է հակառակորդի թիկունքին։ Թուրքերը խուճապահար անցել են Ախուրյանի արևմտյան ափը։ Մայիսի 29-ին թուրքերը հարձակվել են Արագած կայարանի վրա. տեղի են ունեցել թեժ կռիվներ։ Այդ օրը գեներալ Մովսես Սիլիկյանը հրամայել է հարձակումը շարունակել մինչև Ալեքսանդրապոլ, սակայն հաջորդ օրը գեներալ Նազարբեկյանի հրամանով այն կանգնեցվել է, իսկ հունիսի 2-ից դադարեցվել են ռազմական գործողությունները ճակատային ողջ գծի երկայնքով։
Սարդարապատի հերոսամարտը, որտեղ թշնամին առաջին խոշոր պարտույունն է կրել, ճակատագրական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի և Հայաստանի համար։ ճակատամարտում լավագույնս դրսևորվել են հայկական ռազմարվեստի ավանդույթները։ Մյուս վճռական մարտը տեղի է ունեցել Բաշ Ապարանի ճակատում։ Մայիսի 20- ին գրավելով Համամլուն (այժմ՝ Սպիտակ)՝ թուրքական 39-րդ դիվիզիան (9-10 հազար զինվոր) շարժվել է դեպի Բաշ Ապարան՝ Աշտարակ-Եղվարդ-Կոտայք գիծ դուրս գալու և Քանաքեռի գրավումով Երևանը շրջափակելու նպատակով։
Մայիսի 24-ին Դրոյի զորաջոկատը (շուրջ 5 հազար մարդ) մտել է Ալի Քուչակ՝ Էսադ փաշայի հրամանատարությամբ դեպի Բաշ Ապարան գնացող թուրքերին դիմակայելու նպատակով գավառապետ Սեթոյի (Սեդրակ Ջալալյան, 1884-1959) հավաքագրած աշխարհազորին (շուրջ 9 000 մարդ և 3 000 դրսեկ ու տեղացի քրդեր) օգնելու համար։ Մայիսի 26-ին թուրք, զորամասերն անցել են ընդհանուր հարձակման։ Կատաղի մարտերը շարունակվել են մինչև մայիսի 29-ը։ Այդ օրը Բաշ Ապարանի ճակատում ջախջախվել է հակառակորդի 2 գունդ և ոչընչացվել ծանր հրետանին։ Թշնամին, մարտադաշտում թողնելով 200-ից ավելի սպանված և մեծաքանակ ռազմավար, նահանջել է։ Դրոյի զորքի կազմում թուրքերի դեմ կռվել է եզդիների 1500-հոգանոց հեծյալ ջոկատը՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ։ ճակատամարտում զոհվել է հայտնի հարյուրապետ Զեմլյակը (Հարություն Նանամյան)։

Ղարաքիլիսայի ճակատամարտ.
Թուրք-հայկական պատերազմի վճռական տեղամասերից էր նաև Ղարաքիլիսայի ճակատը։ Ալեքսանդրապոլի անկումից հետո Ղարաքիլիսայի ուղղությամբ շարժվող թուրք, զորամասը մայիսի 20-ին գրավել է Ջաջուռը, Աղբուլաղը (Լուսաղբյուր), Ղալթաղչին (Հարթագյուղ), մայիսի 21- ին՝ Վորոնցովկան (Տաշիր)։ Մայիսի 22- ին Հայկական կորպուսի հրամանատարը (գեն. Թ. Նազարբեկյան) և սպայակույտը տեղափոխվել են Դիլիջան։ Ջալալօղլիի (Ստեփանավան) մոտ մայիսի 21 ֊22-ի մարտերից հետո Անդրանիկի ջոկատը կենտրոնացել է Դսեղ գյուղում և հետագա գործողություններին չի մասնակցել։ Գեներալ Նազարբեկյանի հրամանով կորպուսի 1-ին դիվիզիան (հրամանատար՝ գնդապետ Աթաբեկ Բեյ-Մամիկոնյան) և 2 լեռնային մարտկոցներ փոխադրվել են Շահալի (Վահագնի), մնացածները կենտրոնացել են Դիլիջանի մոտ։ Հայկական զորքն ունեցել է 6 հազար զինվոր, 10 հրանոթ և մոտ 20 գնդացիր, թուրքական, զորքը (հրամանատար՝ Ջավադ բեյ)՝ 10 հազար զինվոր, 70 հրանոթ և 40 գնդացիր։ ճակատամարտին մասնակցել է նաև Գարեգին Նժդեհը՝ իր հեծյալ գնդով (100 հեծյալ)։ Հայկական ուժերը հիմն, հարվածները թուրքերի գերակշիռ ուժերին հասցրել են Ղշլաղ (Դարպաս) գյուղի մոտ, Բզովդալի (Բազում) մատույցներում և Մայմեխ լեռան լանջերին։ Մարտերում աչքի են ընկել գնդապետ Նիկոլայ Ղորղանյանի (Կորզանով) զորամասը, հերոսաբար զոհված շտաբս-կապիտան Գուրգեն Տեր-Մովսիսյանի հրետանավորները և ուրիշներ ։ Հայերը կրել են զգալի կորուստներ (սպանված, վիրավոր և գերի)։ Մեծ էին նաև թուրքերի կորուստները, սակայն համալրում ստանալով՝ նրանք անցել են հակահարձակման և մայիսի 30-ին ներխուժել Ղարաքիլիսա։ Հայկական ուժերը հարկադրված նահանջել են Դիլիջան։ Ղարաքիլիսայում և շրջակա գյուղերում թուրք ջարդարարները կոտորել են հայ բնակչությանը (շուրջ 5 հազար մարդ), ավերել բնակավայրերը։ Ղարաքիլիսայի ճակատամարտում մեծ կորուստներ պատճառելով թշնամուն՝ կասեցվել է նրա գերակշիռ զորքի առաջխաղացումը դեպի Դիլիջան և Թիֆլիս։ Սարդարապատում աչքի են ընկել նաև հեծելազորային դասակի հրամանատար Հովհաննես Բաղրամյանը, գնդապետ Դոլուխանյանը, գրող Ակսել Բակունցը, լեզվաբան Գրիգոր Ղափանցյանը, ռուս զինվորականներ Վասիլի Պերեկրեստովը, Սիլինը, հույն սակելարին, բազմաթիվ հոգևորականներ՝ Գարեգին եպիսկոպոս. Հովսեփյանի գլխավորությամբ, և ուրիշներ։ Մայիսյան հերոսամարտերը ձախողել են հայերին վերջնականապես բնաջնջելու երիտթուրքերի ծրագիրը։ Այդ մարտերի շնորհիվ Արևելյան Հայաստանի մի մասում վերականգնվել է հայկական պետականությունը. 1918-ի մայիսի 28-ին հռչակվել է Հայաստանի առաջին հանրապետությունը, դրվել է ամբողջական հայրենիքի վերականգնման ճանապարհի սկիզբը։ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրի զանգակատունը (1968, 6արտ.՝Ռաֆայել Իսրայելյան) Բաշ Ապարանի ճակատամարտին նվիրված հուշակոթողը Ապարանում:

Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy»