Ում է նվիրված Անահիտ Սիմոնյանի նոր հավաքածուն
ЛАЙФԱնահիտ Սիմոնյանը նորություններ ունի ոչ միայն որպես դիզայներ, այլեւ երգչուհի: Նա BRAVO.am-ին պատմել է նոր հավաքածուի, երգերի, ամառային արձակուրդների հետ կապված պլանների մասին, եւ թե ինչպես է ամուսինը` Հայկոն, վերբերվում իր բազմազբաղությանը:
Այս շրջանում դիզայների ոգեշնչման աղբյուրն Անահիտ դիցուհին է, որին նվիրված հավաքածուն օրեր անց ներկայացված կլինի իր նորաձեւության տանը.«Ինձ ոգեւորել է այն հանգամանքը, որ կրում եմ Անահիտ աստվածուհու անունը, չէ որ նա համարվել է խոհեմության եւ պարկեշտության մայրը, մարդկանց սնուցող, ապրեցնող ու փառավորող աստվածուհին: Շատ ուրախ եմ, որ կարողացել եմ այդ մեծ տիկնոջը նվիրված հավաքածու ստեղծել»:
Անահիտը խոստովանել է, որ դիզայներությամբ զբաղվելու պատճառով փոքր-ինչ տուժել է երգչուհու իր կարիերան.«Այսօր երգարվեստում ոչ բոլոր են առաջվա պես տարվա ընթացքում մի քանի տեսահոլովակ նկարահանում: Ես էստրադային երգչուհի եմ, չեմ երգում մասնավոր միջոցառումներին, այսինքն՝ գումար չեմ վաստակում, այլ միայն ներդրումներ եմ անում, սակայն գոհ եմ, քանի որ ժամանակ առ ժամանակ կարողանում եմ զբաղվել իմ սիրելի հոբբիով»:
Շարունակությունն՝ այստեղ։




