Երազում էի «Վերջին զանգի» օրը համբուրել նրան, բայց նա ինձ ընդհանրապես չէր նկատում. Ջուս
ЛАЙФԱյսօր տոնական տրամադրությունն իրեն զգացնել է տալիս ոչ միայն դպրոցներում, այլեւ փողոցներում ու անգամ վաղուց դպրոցն ավարտած մարդկանց շրջանում: Life.panorama.am-ի հետ իր «Վերջին զանգի» հիշողություններով կիսվել է երգչուհի Ջուսը: Նրա հիշողություններում ամենավառը տպավորված է «Վերջին զանգի» զգեստն ու այդպես էլ չիրականացված երազանքը.
«90-ականների վերջն էր, որ ավարտեցի Երեւանի թիվ 62 ռուսական դպրոցը, բայց հիշողություններս այնքան վառ են, որ կարծես երեկ լիներ: Քանի որ 8-րդ դասարանից դուրս եկա, որպեսզի սովորեի Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջում, ուստի հիշողություններումս հատկապես տպավորված է «Վերջին զանգի» արարողության ու դրան հաջորդող քաղաքում մեր զբոսանքի հետ, երբ ես հագել էի Միացյալ նահանգներից տատիկիս ուղարկած ճերմակ ու կիպ զգեստ, որի եզրերը մեծ-մեծ փոռերով էին ավարտվում, իսկ գոտկատեղում սեւ մեծ բանտ էր: Հիշում եմ՝ այդ օրը համադասարնցիներով շատ զբոսնեցինք քաղաքում, որի ընթացքում կոշիկներիս նեղ լինելու պատճառով ես անասելի հոգնել էի. Կոշիկներս սեղմում էին, բայց ես պետք է լավ տեսք ունենայի»,- ծիծաղելով պատմեց երգչուհին:
Շարունակությունն այստեղ:



