Օբաման Հիրոսիմայում շփվել Է ատոմային ռմբակոծումներ վերապրած ճապոնացիների հետ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, որը պատմական այցով գտնվում Է Հիրոսիմայի Խաղաղության զբոսայգում, շփվել Է ատոմային ռմբակոծություններ վերապրած տեղի բնակիչների հետ, որոնց Ճապոնիայում անվանում են «հիբակուսյա»:
Նախագահ Օբաման սեղմել Է նրանց ձեռքը եւ մի քանի րոպե թարգմանչի օգնությամբ խոսել տարեց ճապոնացիների հետ: Նրանցից մեկը Միացյալ Նահանգների նախագահի ձեռքերը բաց չԷր թողնում ամբողջ խոսակցության ընթացքում՝ ինչ-որ բան պատմելով Օբամային: Երկրորդը գրկել Էր ԱՄՆ-ի նախագահին եւ երեւում Էր, թե ինչպես են տարեց ճապոնացու դեմքի վրայով հոսում արցունքները:
Բարաք Օբաման դարձել Է ԱՄՆ-ի առաջին նախագահը, որն այցելել Է Հիրոսիմա՝ այն երկու քաղաքներից մեկը, որը Նագասակիի հետ միասին 1945 թվականին տուժեց Միացյալ Նահանգների ատոմային ռմբակոծություններից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
2
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026
3
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян
4
Рубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак Карапетян
5
На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom



