Կենսաբանական ժամերի խախտումը կարող է բերել վիժման
ЛАЙФԳիտնականները պարզել են, որ կանանց մոտ հղիության առաջին ամիսներին նկատվող վիժումները պայմանավորված են նաև կնոջ մոտ կենսաբանական ժամերի խախտումով, որն ազդում է արգանդի ֆունկցիոնալության վրա:
Հետազոտողները վաղուց են պարզել, որ կենսաբանական ժամերի խախտումը, որին օրինակ կարող է հանգեցնել գիշերային հերթափոխով աշխատանքը, կարող է լուրջ բացասական հետևանք ունենալ կնոջ պտղաբերության վրա: Գիտնականների կողմից առաջ քաշված վարկածն արդեն իսկ հաստատվել է գիտական լաբորոտոր քննության արդյունքում:
Մշտական վիժումներից տառապող կանանց արգանդից վերցված անալիզների պատասխանները ցույց են տվել, որ ժամանակացույցի նկատելի խախտումները ոչ միայն ընդհանուր օրգանիզմի վրա են ազդում, այլև կոնկրետ մեկ օրգանի, իսկ կանանց դեպքում ազդում են հենց արգանդի վրա:
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ իրենց կողմից արված բացահայտումները այժմ կարող են դրական արդյունքներ ապահովել պտղաբերությանը սպառնացող հիվանդությունների դեմ պայքարում:
Հետևաբար, մասնագետները խորհուրդ են տալիս հղի կանանց խստորեն պահպանել կենսաբանական ժամերի հաջորդականությունը իրենց աշխատանքային գործունեության ընթացքում:



