Ереван, 29.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Возвращение Будулая, կամ ի՞նչ արժե «հերոսի» վերադարձը

БЛОГ

Անուշիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԼՂՀ պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ, «Արցախի հերոս» կոչմանն առաջինը արժանացած (զբաղեցրած պաշտոնի և ունեցած ուժի շնորհիվ) Սամվել Բաբայանը երկար տարիներ անհայտության մեջ մնալուց հետո «հաղթականորեն» վերադարձավ Հայաստան։ Այդ մասին իսկույն ազդարարեցին նրան սպասարկող ԶԼՄ-ները, միաժամանակ ավետիս տալով մեզ՝ հաղթանակների մասին մոռացած ու պատմության մի մութ աղբարկղում կուչ եկած հայերիս, թե՝ «Սամվել Բաբայանն իր վերադարձի գլխավոր առաքելությունը տեսնում է Ղարաբաղում»։ 

Խոստովանենք, որ արցախցի շարքային հայրենասերներիս համար բավական պարտավորեցնող վերադարձ է։

Նաև պարտավոր ենք հուսալ, որ այդ վերադարձը հայությանը կբերի բազմաթիվ նոր տարածքներ, մեր բնակիչներին՝ երկաթե անվտանգություն, իսկ պետության ռազմաքաղաքական ղեկավարությանը՝ Սամվել Բաբայանի զորավարական որակին համարժեք իմաստնություն։ Ինչ փույթ, թե այդ բարձրագույն որակն զգալու համար լուրջ կամ գոնե կիսալուրջ իրական հիմքեր չկան՝ մարդն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, թե ունի հայությանը քրքրող բոլոր խնդիրների լուծման բանալին։ Իրեն սատարողներն էլ միաբերան կրկնում են դա, ամենևին չհուզվելով ստելուց առաջացող անհարմարությունից։

Իրականում, ապրիլի ընթացքում սկիզբ առած և դեռևս չավարտված պատերազմական գործողություններն ապացուցեցին, որ երկրի անվտանգության խնդիրներով զբաղվող կառույցները հստակ տիրապետում են իրավիճակին և կատարում իրենց անելիքը։ Սա միանշանակ փաստ է ճիշտ այնպես, ինչպես փաստ է, որ պետականության ամենակարևոր ինստիտուտներից մեկի՝ բանակի բոլոր մակարդակների սպաները և ժամկետային զինծառայողները կողմնորոշվում և գործում են բարդ իրավիճակին համարժեք։ Ինչպես սովորեցրել են։

Չենք ժխտի՝ բանակի կայացման գործում ավանդ ունի նաև մեր հերոսը, բայց սեփականել և մեկ հոգու տակ խցկել Կովկասում ամենամարտունակը գնահատվող բանակի առավելությունները՝ լուրջ չէ։

Անգլիացի հայտնի լրագրող Թամ դե Վաալն իր «Սև այգի» գրքում բավականին տպավորիչ է ներկայացնում 90-ականների երկրորդ կեսին իր գագաթնակետին հասած Սամվել Բաբայանի կերպարը։ Չցանկանալով մեջբերել նկարագրությունը՝ ընթերցողին խորհուրդ կտայինք համացանցում փնտրել նշված գիրքը։ Կարելի է միայն ավելացնել, որ Թոմ դե Վաալը շատ ավելի մեղմացրած է մատուցել «հերոսի» նկարագիրը։

Միևնույն ժամանակ, մտահոգիչ է, որ Սամվել Բաբայանին վերագրվող սխրանքները, փաստորեն, այլ անձանց ևս փառաբանելու նախադեպ են դարձել։ Քառօրյա պատերազմից հետո որոշ լրատվամիջոցներում մեկնարկեց այս կամ այն անհատին հերոսացնելու անիմաստ ու արատավոր գործընթացը։ Փորձ արվեց զրոյացնելու պետական կառույցների կատարած աշխատանքը, նույն լրատվամիջոցներով տարբեր արկածախնդիրներ հանդես եկան «կորցրած տարածքներն» ազատագրելու պատրաստակամությամբ...

Վերսկսելով ազգը հայրենասերների և դավաճանների բաժանելու արատավոր փորձերը՝ այդ անձինք և նրանց «հովանավորները» մի նպատակ ունեն՝ աշխատել սեփական կենսագրության վրա ու ստանալ շահ։ Այդ թվում՝ քաղաքական։ Այսպես, politik.am ռեսուրսում 26.05.2016թ. զետեղվել են «դարձի եկած» Սամվել Բաբայանի «7 օր» կայքին տված հարցազրույցի հատվածներ, որոնցից մեկը վերնագրվել է՝ «Սամվել Բաբայանը կդառնա նախագահ»։

Ըստ politik-ի կիսահանճարեղ հոդվածագրի. «...նրան (Սամվել Բաբայանին – Ա. Բ.) առաջարկել են ԼՂՀ նախագահի պաշտոնը և առաջիկա 2017 թվականի ընտրություններում անելու են ամեն ինչ, որպեսզի նա դառնա ԼՂՀ նախագահ: Սերժ Սարգսյանը վստահում է Բաբայանի փորձառությանը և հույս ունի, որ նա լինելով ԼՂՀ նախագահ կկարողանա վերահսկել նաև բանակը, որի ստեղծման մեջ մեծ դերակատարում է ունեցել հենց Սամվել Բաբայանը:

Փաստորեն, եթե 90-ական թթ. սկզբին տեղի ունեցած պատերազմում աչքի ընկած որոշ «գործիչներ» հավակնում են, ասենք, պաշտպանության նախարարի կամ այլ՝ համեմատաբար համեստ պաշտոնի, ապա «դարձվոր» հերոս Սամվել Բաբայանին հաջորդ տարի կտեսնենք ԼՂՀ նախագահի պաշտոնում։

Այ թե ինչ արժե Սամվել Բաբայանի վերադարձը։

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана