Կանայք նույնպես կարող են գաղտնիքներ պահել, սակայն նրանք չեն կարող լռել այն մասին, որ լռել են գաղտնիքի մասին
ЛАЙФՈւիլիամ Սոմերսեթ Մոեմը ծնվել է 1874 թվականի հունվարի 25-ին` Փարիզում: Եղել էանգլիացի գրող, բազմաթիվ վեպերի, պատմվածքների և պիեսների հեղինակ, որոնցիցհատկապես աչքի են ընկնում «Ստրկություն մարդկային» (Of Human Bondage, 1915), «Լուսին ևվեցպենսանոց» (The Moon and Sixpence, 1919), «Թատրոն» (Theatre, 1937) վեպերը, «Անձրև»պատմվածքը և այլն, որոնք թարգմանվել են նաև հայերեն: Սոմերսեթ Մոեմը մահացել է 1965 թվականի դեկտեմբերի 16-ին` Նիցցայում:
1. Կա միայն մեկ հաջողություն. կյանքն անցկացնել այնպես, ինչպես ցանկանում ես:
2. Ծերության ամենամեծ առավելությունը հոգևոր ազատության մեջ է:
3. Ի՞նչը կարող է ավելի օգտակար լինել, քան սովորել ապրել քեզ համար լավագույն ձևով:
4. Մենք արդեն նույն մարդիկ չենք, ինչ անցած տարի: Նույնը չեն նաև նրանք, ում մենք սիրում ենք: Սակայն դա հիասքանչ է, երբ մենք փոխվելով շարունակում ենք սիրել նրանց, ովքեր նույնպես փոխվել են:
5. Մենք մեղսավոր ենք այնքան, որքան դժբախտ ենք:
6. «Մեռնելը ձանձրալի և մռայլ գործ է: Իմ խորհուրդը ձեզ` երբեք դրանով մի՛ զբաղվեք»,- Սոմերսեթ Մոեմն ասել է մահանալիս:
7. Կյանքը 10%-ով բաղկացած է նրանից, թե դրանում ինչ եք անում, և 90%-ով նրանից, թե ինչպես եք այն ընկալում:
8. Երազանքները ոչ թե հեռացնում են իրականությունից, այլ դրան մոտենալու միջոց են:
9. Կանայք նույնպես կարող են գաղտնիքներ պահել, սակայն նրանք չեն կարող լռել այն մասին, որ լռել են գաղտնիքի մասին:
10. Սերն այն է, որ պատահում է տղամարդու և կնոջ հետ, որոնք միմյանց չեն ճանաչում:
11. Լավ հագնված մարդը նա է, ում հագուստին ուշադրություն չեն դարձնում:
12. Բարությունը այս երևակայական աշխարհում միակ արժեքն է, որը կարող է ինքնանպատակ լինել:
13. Կյանքն ունի մի զվարճալի հատկություն. երբ մերժում եք ամեն ինչ` բացի լավագույնից, շատ հաճախ այն ստանում եք:
14. Ամենաթանկ բանը, որ կյանքն ինձ սովորեցրել է, ոչ մի բանի համար չզղջալն է:
15. Չկա աշխարհում ավելի վատ տանջանք, քան միաժամանակ սիրելը և արհամարհելը:



